Գրասենյակի վարորդ
MG Group
Նկարագրություն
MG Group-ի գլխավոր գրասենյակին անհրաժեշտ է վարորդ։
Պարտականություններ
- Աշխատակիցների տեղափոխություն հասցեներով՝ սկիզբը 7-րդ մասիվից
- Աշխատակիցներին սուպերմարկետների մեկ հասցեից դեպի մյուսը տեղափոխում
- Ըստ անհրաժեշտության այլ հանձնարարականների կատարում
Պահանջներ
- Վարորդական առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ մարդատար մեքենաներով
- Պարտաճանաչ, պունկտուալ, պատասխանատու, կոկիկ
Հավելյալ նշումներ
- Երկուշաբթիից-ուրբաթ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-14։00
- Գրասենյակը 7-րդ մասիվում է գտնվում
- Մեքենան Hyundai Staria մակնիշի
«MG» գրուպը հիմնադրվել է 2003 թ.-ին:
Մենք արդեն ունենք 29 MG սուպերմարկետի և 8 MG լավաշների ցանց, MG HOME տնտեսական խանութ:
MG-ն ունի մի քանի արտադրություն՝ «MG Sweet», «MG հաց», «MG Food» կիսաֆաբրիկատներ, ինչպես նաև աղցաններ, պիցցայի և աջարական խաչապուրու խմորներ:
Մեր առաքելությունն է սպառողին ներկայացնել ճկուն գնային քաղաքականություն, թարմ և որակյալ արտադրանք, պահպանել բարեխիղճ սպասարկումը, և խթանել ապրանքների մատչելիությանը։ Տարիների ընթացքում գրանցված հաջողությունները ապացուցում են մեր հավատարմությունը հաճախորդների նկատմամբ։
«MG GROUP»-ն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Ձեզ ապահովի որակյալ արտադրանքով:
Careers@mgsupermarket.am