
Գրասենյակի վարորդ
SOLARA
Նկարագրություն
Արևային համակարգ տեղադրող SOLARA ընկերությունը, որը հանդիսանում է ոլորտի առաջատարներից մեկը, աշխատանքի է հրավիրում անձնական մարդատար մեքենայի առկայությամբ պարտաճանաչ և պատասխանատու անհատի գրասենյակի վարորդի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
- Ապահովել ապրանքների և փաստաթղթերի անվնաս տեղափոխությունը,
- Հետևել իրեն ամրակցված գույքի պահպանմանը;
- Կազմել ամսական հաշվետվություններ տեղաշարժի վերաբերյալ,
- Առաքումների հետ կապված խնդիրներով համագործակցել մատակարարների, առաքիչների հետ,
- Ժամանակին և արդյունավետ կերպով բացահայտել և կարգավորել ընկերության գրասենյակի աշխատանքի հետ կապված տնտեսական խնդիրները,
- Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ պարտականությունների իրականացում,
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
- Մեքենայի առկայություն,
- Աշխատանքային փորձ,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Պարտաճանաչություն,
- Ժամանակի կառավարման հմտություն։
ՍՈԼԱՐԱ ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող փորձառու ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և հանդիսանում է «LA Սոլար գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում: Ինչպես նաև առաջարկում ենք արևային պրեմիում վահանակների և արևային էներգիայի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի: