
Գրասենյակի սպասարկման և շինարարական աշխատանքների համակարգող
Ucom
Նկարագրություն
Մենք փնտրում ենք Գրասենյակի սպասարկման և շինարարական աշխատանքների համակարգող, որը կկազմակերպի և կհամակարգի ընկերության սպասարկման կենտրոններում վերանորոգման և շինարարական աշխատանքները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը սահմանված չափանիշներին։
Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ:
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել Ընկերության սպասարկման կենտրոններում ընթացիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը տեխնիկական չափորոշիչներին և որակի ստանդարտներին,
- Համակարգել բաժնի շինարարների աշխատանքը՝ կատարելով աշխատանքների ծավալի գնահատում, նյութերի պահանջարկի հաշվարկ և կատարած աշխատանքի որակի վերահսկում,
- Վերանորոգման և շինարարական աշխատանքների համար ներգրավել մատակարար ընկերություններ, վերահսկել նրանց կողմից մատուցվող ծառայությունները,
- Վերլուծել առաջիկա շինարարական նախագծերի տեխնիկական բնութագրերը, կազմել ծավալաթերթեր և մասնակցել գնման գործընթացներին,
- ՀԾ ծրագրում վարել գնման պատվերների, պահանջագրերի, պայմանագրերի հայտերի և շահագործման ակտերի գործընթացը,
- Կազմակերպել սարքավորումների, տեխնիկայի և նյութերի ներքին բեռնափոխադրումներ, ինչպես նաև գրասենյակային տեխնիկայի և հարմարանքների նորոգում ու սպասարկում,
- Ներկայացնել բաժնի նյութածախսի ամսական հաշվետվություններ և աջակցել ընթացիկ նախագծերի րիականացմանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է կառավարման կամ ճարտարապետության ոլորտում),
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վարչական կամ տնտեսական ոլորտում,
- ՀԾ ծրագրի իմացություն,
- Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու ունակություն,
- Վերլուծական մտածողություն, կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
Հավելյալ նշումներ
Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։
Դիմելու համար պարզապես սեղմի՛ր Apply now/Դիմել հիմա կոճակը։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։