
Գրասենյակի մենեջեր
«Թի Ըքաունթ» ՍՊԸ
Նկարագրություն
«Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում գրասենյակի մենեջերի (Office Manager) թափուր հաստիքի համար համապատասխան թեկնածուների: Գրասենյակի մենեջերը կապահովի գրասենյակի սահուն և անխափան աշխատանքը։
Պարտականություններ
- Ընդունարանի աշխատանքների համակարգում
- Գրասենյակային և տնտեսական պարագաների, գրենական պիտույքների նվազագույն պաշարների առկայության ապահովում
- Աշխատանքային տեղերի ապահովում
- Փոստային և սուրհանդակային ծառայությունների կազմակերպում
- Էլեկտրոնային կոմունիկացիայի համակարգում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հումանիտար ոլորտում
- Համափատասխան աշխատանքային փորձ
- MS Office փաթեթի լավ իմացություն
- Արագ կողմնորոշվելու հմտություններ
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Հաղորդակցման ունակություն
- Սթրեսային իրավիճակներում դիմակայելու ունակություն
- Միաժամանակ բազմաթիվ առաջադրանքներ կատարելու ունակություն
- Հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝
• Կայուն աշխատանք
• Մրցակցային աշխատավարձ
• Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր
• Անվճար LUNCH
• Կորպորատիվ միջոցառումներ
• Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները
• Մշակվում է կորպորատիվ փոխհատուցման պլան։
Ընկերությունն աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00 - 18։00։
Գրասենյակի հասցեն՝ Փոքր կենտրոն, Իսրայելյան 37, 1/1։
Թի Ըքաունթը Հայաստանի առաջատար հաշվապահական խորհրդատվական ընկերություններից է: Մենք առաջարկում ենք հայկական և արտասահմանյան կապիտալ ունեցող ընկերություններին, նրանց դուստր ձեռնարկություններին և ներկայացուցչություններին՝ անկախ գործունեության ոլորտից և կազմակերպաիրավական ձևից, ժամանակի պահանջներին համապատասխանող հաշվապահական, իրավաբանական, աշխատավարձի հաշվարկի և կադրային գործավարության, ներքին աուդիտի, հաշվապահական հաշվառման վերականգնման, հարկային ստուգումների ուղեկցման և խորհրդատվական ծառայություններ։ Թի Ըքաունթի հաշվապահական ծառայությունները ներառում են ամբողջական սպասարկում ՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն (IFRS):