Գրասենյակի աշխատող
SMART SYSTEMS LLC
Նկարագրություն
Ավանում գործող գրասենյակը աշխատանքի է հրավիրում հաճախորդների սպասարկման մենեջերի, ով կկազմակերպի և կկանոնակարգի գրասենյակի ամենօրյա աշխատանքը։
Հիմնական պարտականությունները՝
- հաճախորդների զանգերի և հաղորդագրությունների ընդունում ու պատասխանում,
- հաճախորդների սպասարկման գործընթացի կազմակերպում,
- պատվերների և դիմումների գրանցում ու վերահսկում,
- աշխատակիցների աշխատանքների համակարգում,
- առաջացած խնդիրների արագ լուծում,
- աշխատանքային գործընթացի և կարգուկանոնի վերահսկում,
- անհրաժեշտ հաշվետվությունների կազմում։
Պահանջներ՝
- պատասխանատվություն և կազմակերպվածություն,
- գրագետ և բարեհամբույր հաղորդակցություն,
- համակարգչային ծրագրերից օգտվելու հմտություն,
- արագ կողմնորոշվելու և միաժամանակ մի քանի աշխատանք կառավարելու կարողություն,
- աշխատանքային փորձը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից շաբաթ՝ 11:00–19:00
- Ընդմիջում՝ 1 ժամ
- Աշխատանքի վայրը՝ Ավան, Վահան Տերյան թաղամաս, 1-ին փողոց, հողամաս 2
- Աշխատավարձ՝ կքննարկվի հարցազրույցի ժամանակ։
- Աշխատակիցներին տրամադրվում է անվճար թեյ, սուրճ և քաղցրավենիք։
Դիմելու համար զանգահարել՝ 098 74 52 73։