
Գրասենյակի աշխատակցուհի
MANANA Technology
Նկարագրություն
Տիրապետու՞մ ես 1C ծրագրին, ուրեմն այս աշխատանքը քեզ համար է 🔥
Manana Technology ընկերությանն անհրաժեշտ է աշխատակցուհի համակարգչային գիտելիքների և 1C ծրագրի իմացությամբ։
Պարտականություններ
- Օգնել պահեստապետին, բարելավել պահեստի աշխատանքը,
- Ապահովել պահեստի ապրանքների շարժը՝ 1C ծրագրով,
- Տեղեկացնել հաճախորդներին առաքման օրվա վերաբերյալ զաննգերի միջոցով։
Պահանջներ
- Համակարգչային ծրագրերի իմացություն,
- Լինել պատասխանատու աշխատանքի նկատմամբ,
- Մանրուքներին ուշադրություն դարձնելու և թիմում աշխատելու ունակություն,
- Կոնֆլիկտների կառավարման հմտություն,
- Կարևոր է նաև աշխուժությունը☺️։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը գրասենյակային է։
⏱️Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:30 - 17:30 (պարտադիր), շաբաթ՝ 10։00-13։00։
Մանանա Թեքնոլոջին տրամադրում է նախագծային, շինարարական, մոնտաժային և սպասարկման ծառայություններ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում, իր լուծումներում առաջնահերթությունը տալով անվտանգությանը, նորարար և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներին, օգտագործելով միջազգային փորձը։ Մեր ինովացիոն տեխնոլոգիաներով, փորձառու և պրոֆեսիոնալ թիմով տրամադրում ենք անհատական լուծում բոլոր նախագծերում, առաջնորդվելով «մինիմալ ներդրում մաքսիմալ արդյունք» սկզբունքով՝ մեր բոլոր նախաձեռնություններում: