Get our free app. It won't take up space on your device

Գրասենյակի ադմինիստրատոր / մենեջեր

Էյչ Էյ ՍՊԸ

Location: Arabkir, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Administrative, Clerical, Real Estate
Open to international applicants
Deadline:
9/26/2026

Նկարագրություն

<<Էյչ Էյ>> Ռիելթի անշարժ գույքի ընկերությունը հրավիրում է աշխատանքի ակտիվ, կազմակերպված և հաղորդակցվող գրասենյակի ադմինիստրատոր / վաճառքի մենեջերի։

Փնտրում ենք պատասխանատու աշխատակցի, ով կկարողանա համատեղել գրասենյակային կազմակերպչական աշխատանքը հաճախորդների սպասարկման և վաճառքի գործընթացների հետ։

Ընկերությունն առաջարկում է ֆիքսված աշխատավարձ և վաճառքներից բոնուսային համակարգ՝ ապահովելով բարձր եկամուտ ստանալու հնարավորություն։

Պարտականություններ

  • Մուտքային և ելքային զանգերի իրականացում
  • Հաճախորդների ընդունում և սպասարկում
  • Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան առաջարկների ներկայացում
  • Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում
  • Վաճառքի գործընթացի կազմակերպում և աջակցություն
  • Անշարժ գույքի հայտարարությունների տեղադրում և թարմացում համապատասխան հարթակներում
  • Գույքերի վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում և բազայի վարում
  • Փաստաթղթերի և գրասենյակային ընթացիկ աշխատանքների կազմակերպում
  • Սոցիալական ցանցերից և գովազդային հարթակներից ստացված հարցումների մշակում

Պահանջներ

Կրթություն

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն

Աշխատանքային փորձ

  • Վաճառքի, հաճախորդների սպասարկման կամ ադմինիստրատիվ աշխատանքի փորձը ցանկալի է
  • Անշարժ գույքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն, սակայն պարտադիր չէ

Պարտադիր հմտություններ

  • Հայերենի գերազանց իմացություն
  • Ռուսերենի լավ իմացություն
  • Գրագետ բանավոր և գրավոր խոսք
  • Հաղորդակցման և բանակցությունների լավ հմտություններ
  • Համակարգչային գրագիտություն
  • MS Office և ինտերնետային հարթակների հետ աշխատելու կարողություն
  • Կազմակերպվածություն, պատասխանատվություն և ճշտապահություն
  • Հաճախորդների հետ բարեհամբույր և պրոֆեսիոնալ հաղորդակցվելու կարողություն
  • Արդյունքի և վաճառքի վրա կենտրոնացած մտածելակերպ

Ցանկալի հմտություններ

  • Անգլերենի իմացություն
  • CRM համակարգերի հետ աշխատելու փորձ
  • Վաճառքի և հեռախոսային բանակցությունների փորձ
  • Սոցիալական ցանցերի հետ աշխատելու հմտություններ
  • Անշարժ գույքի ոլորտի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

<<Էյչ Էյ>> Ռիելթի-ն առաջարկում է՝

  • Ֆիքսված աշխատավարձ
  • Վաճառքներից և արդյունքներից կախված բոնուսային համակարգ
  • Բարձր եկամուտ ստանալու իրական հնարավորություն
  • Մասնագիտական ուսուցում և աջակցություն
  • Կարիերայի և մասնագիտական աճի հնարավորություն
  • Ժամանակակից և հարմարավետ աշխատանքային միջավայր

Փնտրում ենք երկարաժամկետ համագործակցության պատրաստ, նախաձեռնող և նպատակասլաց աշխատակցի, ով ցանկանում է ոչ միայն կատարել ադմինիստրատիվ աշխատանք, այլև զարգանալ վաճառքի ոլորտում և իր արդյունքներով էականորեն բարձրացնել սեփական եկամուտը։

Աշխատանքային օրեր և ժամեր՝

  • Երկուշաբթի–շաբաթ՝ 10:00–20։00
  • Կիրակի՝ հանգստյան օր

Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
099655558
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media