Get our free app. It won't take up space on your device

Գրասենյակի ադմինիստրատոր

"Consel" LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical
Deadline:
10/25/2026

Նկարագրություն

«ԿՈՆՍԷԼ» ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է գրասենյակի ադմինիստրատորի:

Պարտականություններ

  • Կազմակերպել և համակարգել գրասենյակի ընթացիկ վարչական աշխատանքները,
  • Վերահսկել գրասենյակի կարգուկանոնը, մաքրությունը և հարմարավետությունը,
  • Կազմակերպել ժողովներ և հանդիպումներ, աջակցել ներքին միջոցառումների կազմակերպմանը,
  • Պատասխանել հեռախոսազանգերին, տրամադրել նախնական տեղեկատվություն, անհրաժեշտության դեպքում փոխանցել համապատասխան բաժիններին,
  • Պատվիրել գրասենյակի համար անհրաժեշտ պարագաներն ու ապրանքները, վերահսկել դրանց առկայությունը,
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ վարչական և կազմակերպչական հանձնարարություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ գործավարության, վարչական կամ գրասենյակային կառավարման ոլորտում,
  • MS Office (Word, Excel, PowerPoint) ծրագրերի լավ իմացություն,
  • ՀԾ-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն, իսպաներենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Բարձր կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Պատասխանատվության զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամեր՝ 09:00-18:00:

Company օverview
address
Address
ք. Երևան Արարատյան 90/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 10 465070

ԿոնսԷլ-ը ավելի քան 25 տարվա փորձ ունեցող բազմապրոֆիլ ինժեներական ընկերություն է, որը Հայաստանում ձևավորում է ժամանակակից ինժեներական մշակույթ և նոր չափանիշներ է սահմանում ոլորտում։

Մենք ներկայացնում և կիրառում ենք աշխարհահռչակ բրենդների պրեմիում դասի ինժեներական լուծումներ՝ իրականացնելով նախագծեր օդորակման, օդափոխության և ջեռուցման համակարգերի, IT հովացման, ջրամատակարարման, լուսավորության, էլեկտրական սարքավորումների և տան ավտոմատացման ոլորտներում։ Մեր գործունեությունը ներառում է ամբողջական նախագծային ցիկլ՝ նախագծումից և տեխնիկական խորհրդատվությունից մինչև սարքավորումների մատակարարում, մոնտաժ և սպասարկում։

ԿոնսԷլ-ում մենք գնահատում ենք մարդկանց, ովքեր ցանկանում են զարգանալ, նոր գիտելիքներ ձեռք բերել, աշխատել պրոֆեսիոնալ թիմում և իրենց ներդրումն ունենալ նշանակալի նախագծերում։

ԿոնսԷլ-ը կարևորում է շարունակական զարգացումն ու մասնագիտական կրթությունը և ակտիվորեն համագործակցում է մասնագիտական կրթական հաստատությունների հետ՝ օգնելով ուսանողներին ձեռք բերել գործնական գիտելիքներ։ Այս համագործակցության կարևոր օրինակներից է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստեղծված ուսուցման լաբորատորիան, որը հագեցած է Mitsubishi Electric-ի ժամանակակից ուսուցողական սարքավորումներով։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media