
Գրասենյակային տարածքների վարձակալության թիմի ղեկավար
Calibri Group
Նկարագրություն
<<Կալիբրի>>-ն առաջատար անշարժ գույքի ընկերություն է, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցացիայի խորհրդի անդամ: Վաճառել ենք շուրջ $20,000,000 ընդհանուր արժեքով անշարժ գույք, օգտագործելով Հյուսիսային Ամերիկայի ամենաարդյունավետ տեխնոլոգիան։ Օգնել ենք հարյուրավոր հաճախորդներին գնել, վաճառել, վարձակալել և վարձակալության տալ իրենց անշարժ գույքը: Մենք համալրում ենք մեր թիմը այն մարդկանցով, ովքեր ուզում են դառնալ միջազգային ստանդարտներով աշխատող ընկերության կարևոր մասը:
Մենք փնտրում ենք փորձառու գրասենյակային տարածքների վարձակալության թիմի ղեկավարի, ով կկարողանա արդյունավետորեն կազմակերպել բաժնի գործունեությունը, կառավարել տարածքների վարձակալման գործընթացը՝ ապահովելով վարձակալների գոհունակությունը։ Դերը պահանջում է հստակ կազմակերպչական հմտություններ, հաղորդակցման բարձր մակարդակ և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
Պարտականություններ
- Վարձակալության բաժնի ռազմավարության մշակում ըստ ընկերության նպատակների,
- Թիմի ղեկավարման և առաջնորդման գործառույթներ,
- Տարածքների վարձակալության բոլոր գործընթացների հետևում,
- Նոր աշխատակիցների ներգրավում և ուսուցում,
- Նոր հաճախորդների ներգրավում,
- Ծառայությունների ներկայացում,
- Տարածքների ցուցադրությունների կազմակերպում,
- Բանակցությունների վարում,
- Անշարժ գույքի գնահատում,
- Գործարքի նախապատրաստում և փակում։
Ձեզ համապատասխանում է այս աշխատանքը, եթե դուք ՝
- Ունեք փորձ անշարժ գույքի ոլորտում ՝ մասնավորապես գրասենյակային տարածքների վարձակալության մեջ,
- Ունեք ղեկավարի փորձ և կարող եք արդյունավետ ձևով կառավարել թիմ, ներշնչել, ուղղորդել և արդյունքներ ապահովել,
- Սիրում եք շփվել մարդկանց հետ և հեշտությամբ կարողանում եք ստեղծել վստահելի հարաբերություններ,
- Ունեք զարգացած հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Ունեք գրագետ, գեղեցիկ բանավոր և գրավոր խոսք,
- Ունակ եք արագ կողմնորոշվել և խնդիրներ լուծել,
- Պատասխանատու եք, նախաձեռնող և հակված վերջնական արդյունքին,
- Սիրում եք զարգանալ, սովորել և բաց եք նոր գիտելիքների ու մարտահրավերների առաջ,
- Ունեք համակարգչային գիտելիքներ,
- Տիրապետում եք անգլերենին և ռուսերենին։
Աշխատանքային պայմաններ
- Գրաֆիկ՝ ամբողջ դրույք, ճկուն գրաֆիկ,
- Վարձատրությունը՝ գործարքային սեփական գործարքներից և թիմի արդյունքից,
- Գրասենյակը գտնվում է կենտրոնում ՝ Իսահակյան 8 հասցեում։
Բոնուսներ
- Թրեյնինգներ, ուսուցման համակարգ,
- Հարմարավետ գրասենյակ կենտրոնում,
- Բարեկեցիկ և հարմարավետ աշխատանքային միջավայր,
- Զարգացող և արդյունքին հիմնված ընկերություն,
- Ամսեկան և եռամսյակային պարգևատրումներ։
Եթե դուք կարդացել եք հայտարարությունը մինչև վերջ և կարծում եք, որ տվյալ աշխատանքը համապատասխանում է ձեզ, ապա ուղարկեք ձեր ինքնակենսագրականը։
Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։
Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
Գաղափարախոսությունը`
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։
Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։