Graphic Designer / AI Specialist
Ինտեր ՍՊԸ
Նկարագրություն
101 Group-ը փնտրում է ստեղծարար և տեխնոլոգիական մտածելակերպով Graphic Designer / AI Specialist, ով կկարողանա համադրել ուժեղ վիզուալ մտածողությունը, դիզայնի հմտություններն ու AI-ի ժամանակակից հնարավորությունները՝ ստեղծելու տարբերվող և ազդեցիկ բրենդային կոնտենտ։
Պարտականություններ
- Մշակել կրեատիվ և ժամանակակից վիզուալ կոնցեպտներ՝ բրենդի ինքնությանը համապատասխան։
- Ստեղծել սոցիալական մեդիայի, գովազդային, digital և print նյութեր։
- Մշակել key visuals, campaign creatives, banners, presentations և այլ դիզայնի լուծումներ։
- Աշխատել մարքեթինգի, SMM-ի և այլ թիմերի հետ՝ գաղափարները վերածելով ուժեղ վիզուալ հաղորդակցության։
- Օգտագործել AI գործիքներ՝ վիզուալների ստեղծման, գաղափարների մշակման, կոնցեպտավորման և creative production-ի գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար։
- Հետևել դիզայնի, visual communication-ի և AI-ի ոլորտի նորագույն թրենդներին։
- Ապահովել բրենդի visual identity-ի, ոճի և որակի հետևողականությունը բոլոր հարթակներում։
- Գաղափարը վերածել ոչ միայն գեղեցիկ, այլև նպատակային և արդյունք ապահովող դիզայնի։
Պահանջներ
- Ունես Graphic Design ոլորտում առնվազն 3 տարվա փորձ։
- Ունես ուժեղ visual taste և կոմպոզիցիայի, գույնի, տիպոգրաֆիայի ու բրենդինգի լավ ընկալում։
- Տիրապետում ես Adobe Photoshop, Illustrator, InDesign կամ համապատասխան այլ գործիքների։
- AI գործիքների իմացությունը և դրանց գործնական կիրառումը կլինի կարևոր առավելություն։
- Ունես ստեղծարար և կոնցեպտուալ մտածելակերպ։
- Կարողանում ես աշխատել արագ տեմպում, պահպանել deadline ները և միաժամանակ ուշադրություն դարձնել մանրուքներին։
- Թիմային աշխատանքի մեջ նախաձեռնող ես, պատասխանատու և բաց նոր գաղափարների նկատմամբ։
- Հայերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Մեզ պետք չէ պարզապես մարդ, ով գեղեցիկ դիզայն է անում։ Մենք փնտրում ենք մասնագետի, ով հասկանում է՝ ինչու է ստեղծում տվյալ վիզուալը, ում համար է այն և ինչ արդյունք պետք է ապահովի։ Եթե քեզ տեսնում ես 101 Group-ի ստեղծարար և դինամիկ թիմում, և պատրաստ ես քո գաղափարները վերածել ազդեցիկ վիզուալների՝ համադրելով դիզայնն ու AI-ի հնարավորությունները, ուրախ կլինենք ծանոթանալ քեզ հետ։ Ուղարկիր քո CV-ն և Portfolio-ն՝ էլ․ հասցեին։