Get our free app. It won't take up space on your device

Գրանցման բաժնի աշխատակից

Pharmatech CJSC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior
Industry: Medical, Health
Deadline:
11/4/2026

Նկարագրություն

Կազմակերպությանն անհրաժեշտ է Գրանցման բաժնի աշխատակից։

Պարտականություններ

  • ՀՏՓ (CTD) ձևաչափով գրանցման դոսյեի պատրաստում և ձևավորում՝ պետական գրանցման, վերագրանցման և հետգրանցումային փոփոխությունների ներկայացման համար։
  • Համընդհանուր տեխնիկական փաստաթղթի (ՀՏՓ) կազմում՝ ըստ ԵԱՏՄ կանոնների, և դրա արդիականացում՝ հարցումների ու արտադրողի ընթացիկ փաստաթղթերի հիման վրա։
  • Դեղերի ներդիր-թերթիկների և ընդհանուր բնութագրերի կազմում՝ գործող պահանջներին համապատասխան։
  • Լաբորատոր փորձաքննության համար փաստաթղթերի և նմուշների նախապատրաստում, ուղեկցող փաստաթղթերի կազմում։
  • Դեղագործական փորձաքննության, գրանցման և փոփոխությունների գործընթացների մշտադիտարկում ու վերահսկում։
  • Արտադրողներից անհրաժեշտ նյութերի և փաստաթղթերի հարցում, ստուգում և ուղղում, փորձագիտական հարցումների պատասխանների պատրաստում։
  • Փորձագիտական կենտրոն ներկայացվող դիմումների, ուղեկցող գրությունների և պաշտոնական նամակների կազմում։
  • Փաթեթավորման և պիտակավորման մակնշումների կազմում ու վերահսկում՝ գրանցման դոսյեի փաստաթղթերին, ՀՀ-ում և գրանցման այլ երկրներում գործող պահանջներին համապատասխան։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ բժշկական, քիմիական, դեղագործական կամ կենսաբանական ուղղությամբ։
  • Համակարգչային ծրագրերի՝ MS Office (Word, Excel, PowerPoint), Adobe Photoshop, Outlook և համացանցի լավ իմացություն։
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
  • Նմանատիպ պաշտոնում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ և վերլուծական մտածողություն։
  • Մեծածավալ տեղեկատվությունն ու փաստաթղթերը համակարգելու, ստուգելու և ճշգրիտ ձևակերպելու կարողություն։
  • Աշխատանքը պլանավորելու, ժամկետները պահպանելու և միաժամանակ մի քանի գործընթաց վերահսկելու ունակություն։
  • Պաշտոնական գրագրության, արդյունավետ հաղորդակցության և թիմային աշխատանքի հմտություններ։
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և կարգավորող պահանջների փոփոխություններին արագ հարմարվելու պատրաստակամություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ։
  • Աշխատանքային ժամերը՝ 09:00–18:00։
Company օverview
address
Address
Raffi 111 Yerevan, Armenia
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 10 741410

Ֆարմատեք ՓԲԸ դեղագործական արտադրական ընկերություն է, որը մասնագիտացված է մեծ ծավալի ներերակային լուծույթների և աչքի կաթիլների արտադրության մեջ: Այն արտադրության տեսակով առաջատարներից է ՀՀ-ում՝ հագեցած գերժամանակակից սարքավորումներով: Ընկերությունն իր աշխատակիցների համար ստեղծել է լավագույն աշխատանքային պայմանները՝ որակյալ աշխատանք ստանալու համար:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media