Get our free app. It won't take up space on your device

Գրաֆիկ դիզայներ

"Barsis" LLC

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
10/29/2026

Նկարագրություն

«Բարսիս» ընկերությունը (ՆՈՐ ՏՈւՆ, Mary Parfum, Kaldo, Arome) փնտրում է գրաֆիկ դիզայների՝ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձով։

Մասնագետը պատասխանատու կլինի ընկերության նախագծերի վիզուալ կոնցեպտների մշակման, թվային և տպագիր գովազդային նյութերի ստեղծման, ինչպես նաև անիմացիոն բովանդակության պատրաստման համար։

Պարտականություններ

  • Սոցիալական մեդիայի և գովազդային արշավների համար վիզուալների ստեղծում։
  • Գովազդային բաններների, պաստառների և տպագիր նյութերի ձևավորում։
  • Motion design-ի և անիմացիոն բովանդակության պատրաստում։
  • Վիզուալ կոնցեպտների մշակում և դիզայնների ադապտացում տարբեր ձևաչափերի համար։
  • AI գործիքների կիրառմամբ պատկերների և այլ վիզուալ բովանդակության ստեղծում ու մշակում։

Պահանջներ

  • Գրաֆիկ դիզայնի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։
  • Adobe Photoshop, Illustrator և After Effects ծրագրերի իմացություն։
  • Motion design-ի և անիմացիաների ստեղծման գործնական փորձ։
  • AI գործիքների կիրառման և արդյունավետ prompt-երի մշակման հմտություններ։
  • Կոմպոզիցիայի, գունաբանության և տիպոգրաֆիայի լավ իմացություն։
  • Արագ աշխատելու և միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ իրականացնելու կարողություն։
  • Սթրեսակայունություն և ինտենսիվ աշխատանքային միջավայրում արդյունավետ գործելու կարողություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում և սահմանված ժամկետների պահպանում։
  • Ստեղծագործական մտածողություն և թիմում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք՝

  • Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկում աշխատելու հնարավորություն։
  • Մրցակցային աշխատավարձ։
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
  • Տարբեր ոլորտների հետաքրքիր և մասշտաբային նախագծերի մասնակցություն։
  • Ժամանակակից և դինամիկ աշխատանքային միջավայր։
  • Փորձառու և ստեղծագործ թիմի հետ աշխատելու հնարավորություն։
  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
Company օverview
address
Address
Արշակունյաց 57/16, Երևան, Հայաստանի Հանրապետություն
address
Number of employees
501-1000
Phone
Phone
011777000

Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media