Գրաֆիկ դիզայներ
Արան ՍՊԸ
Location:
Erebuni, Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Industry:
Marketing, Advertising, PR
Նկարագրություն
Քրաուն Քեմիքալ ընկերությունը փնտրում է ստեղծագործ, արագաշարժ, կազմակերպչական զարգացած հատկանիշներով գրաֆիկ դիզայների։
Պարտականություններ
- Ստեղծել տպավորիչ վիզուալներ սոցիալական մեդիայի հարթակների համար
- Պատրաստել տպագրական նյութեր՝ պահպանելով տեխնիկական պահանջները
- Առաջարկել նոր գաղափարներ և ստեղծարար մոտեցումներ՝ ընկերության վիզուալ հաղորդակցությունը զարգացնելու նպատակով
- Մասնակցել նոր ապրանքների և գովազդային արշավների վիզուալ կոնցեպտների մշակմանը
- Համագործակցել ընկերության տարբեր թիմերի հետ՝ հասկանալու դիզայնին վերաբերող նրանց պահանջները և առաջարկել լուծումներ
- Հետևել դիզայնի ժամանակակից միտումներին և կիրառել նոր գործիքներ աշխատանքի արդյունավետությունն ու որակը բարձրացնելու համար
Պահանջներ
- Մասնագիտական աշխատանքային փորձ տվյալ ոլորտում(կդիտարկվեն նաև սկսնակ մասնագետները)
- Հետևյալ գործիքների տիրապետում՝ Adobe Creative Suite/ Photoshop, Illustrator, InDesign, CorelDRAW
- Դիզայնի հիմունքների, կոմպոզիցիայի, գունային համադրության և տպագրական գործընթացների իմացություն
- Ստեղծարար մտածողություն և նոր գաղափարներ առաջարկելու կարողություն
- Սահմանված ժամկետում աշխատելու և ըստ անհրաժեշտության փոփոխություններ իրականացնելու կարողություն