Գրաֆիկ դիզայներ
PINK BERRY LLC
Նկարագրություն
«Փինք Բերրի» ընկերությունը հրավիրում է աշխատանքի ստեղծագործ և պատասխանատու Գրաֆիկ դիզայների, ով իր գաղափարներով և մասնագիտական հմտություններով կնպաստի մեր ընկերության առաջխաղացմանը:
Պարտականություններ
- Ստեղծել սոցիալական ցանցերի, գովազդային արշավների, փաթեթավորման, մենյուի և ցուցատախտակների դիզայններ։
- Համագործակցել մարքեթինգի և արտադրանքի թիմերի հետ՝ ստեղծագործական գաղափարները արդյունավետ վիզուալ լուծումների վերածելու համար։
- Ապահովել բրենդի վիզուալ ոճի հետևողական պահպանում՝ միաժամանակ առաջարկելով նորարար և ստեղծագործական գաղափարներ։
- Ստեղծել շարժողական գրաֆիկա (Motion Graphics) և կարճ տեսանյութեր Instagram, TikTok և թվային էկրանների համար։
- Պատրաստել տպագրության համար անհրաժեշտ ֆայլեր և անհրաժեշտության դեպքում համագործակցել տպարանների ու այլ մատակարարների հետ։
- Հետևել դիզայնի, սննդային ոլորտի և թիրախային լսարանի միտումներին՝ առաջարկելով ժամանակակից լուծումներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 2 տարվա փորձ գրաֆիկ դիզայնի ոլորտում (պորտֆոլիոն պարտադիր է)։
- Adobe Creative Suite-ի (Photoshop, Illustrator, InDesign) գերազանց իմացություն։
- Premiere Pro և/կամ After Effects-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Թվային (Digital) և տպագրական (Print) դիզայնի փորձ։
- Գույնի, կոմպոզիցիայի և տառատեսակների լավ զգացողություն, ինչպես նաև մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Միաժամանակ մի քանի նախագծերի արդյունավետ կառավարման և ժամկետները պահպանելու կարողություն։
- Հետաքրքրվածություն բրենդինգով, սննդային մշակույթով և ժամանակակից երիտասարդական տենդենցներով։
- Ստեղծագործական մտածողություն, նախաձեռնողականություն և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00
«Փինք Բերրիի» պաղպաղակի գործարանը հիմնադրվել է 2018 թվականին: Շուրջ 8 տարի է, ինչ մենք հայկական շուկայում ենք և ամեն օր փորձում ենք ամրապնդել մեր դիրքերն ու գրավել շուկայի առավել մեծ մասնաբաժինը։ «Փինք Բերրիի» պաղպաղակների ստեղծման գործընթացը երկարատև ջանքերի, ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունք է։ Արտադրական գործընթացը կազմակերպվում է իտալական բարձրակարգ տեխնոլոգիաների և հոսքագծերի, բնական բարձրորակ հումքի և փորձառու մասնագետների շնորհիվ։ Յուրաքանչյուր պաղպաղակ ունի իր պատմությունը, մանրակրկիտ մշակված կոնցեպտն ու լուծումները։ Այս ամենի շնորհիվ է, որ արտադրանքը մշտապես տարբերվում է շուկայում։ «Փինք Բերրին» սպառողին առաջարկում է շուրջ 30 տեսակի պաղպաղակ, և յուրաքանչյուր տարի այդ շարքը համալրվում է նորերով։ Համեղ պաղպաղակ ստեղծելով՝ մենք փորձում ենք ձեր յուրաքանչյուր օրը քաղցր հիշողությունների վերածել։