Get our free app. It won't take up space on your device

Գրաֆիկ դիզայներ

ART GLOBAL LLC

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Art, Design
Deadline:
7/16/2026

Նկարագրություն

Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու գրաֆիկ դիզայների:

Պարտականություններ

  • Գրաֆիկական նկարների, պատկերների, լոգոների նախագծում և իրականացում,
  • Ճշգրիտ նորարարական լուծումներ,
  • Արդյունավետ համագործակցություն գործընկեր կազմակերպությունների հետ,
  • Նոր գաղափարների առաջարկում,
  • Ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն դիզայնի, վիզուալ արվեստի կամ հարակից ոլորտներում,
  • 1+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Գրաֆիկական դիզայնի ծրագրերի իմացություն՝ ներառյալ Adobe Photoshop, Adobe Illustrator, Corona, Canva և այլ վիզուալ դիզայնի գործիքներ,
  • Թիմային նախագծերի վրա աշխատելիս ժամկետները պահպանելու ունակություն,
  • Անգլերենի, ռուսերենի գերազանց իմացությունը պարտադիր,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա աշխատանքային գրաֆիկ /կիրակի հանգստյան օր/, ժամերը՝ 9:00-18:00։

Աշխատավարձի չափը քննարկվում է հարցազրույցի ժամանակ։

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրականները։

Պորտֆոլիոն ուղարկել ինքնակենսագրական հետ միասին։

Company օverview
address
Address
ք. Երևան, Շիրակի 47/14
address
Number of employees
1-15

Արտ Գլոբալ ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է ծավալել 2015 թվականի օգոստոս ամսից։ Կազմակերպությունը շուկայում հանդես է գալիս մեկանգամյա օգտագործման թղթե և պլաստիկե արտադրանքով։ Արտադրության հումք է հանդիսանում բացառապես էկոլոգիապես մաքուր թուղթը, որը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ 

«Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն 2015թ-ից մինչ օրս սպառողին առաջարկում է`
-էկոլոգիապես մաքուր թղթե արտադրանք` թղթե բաժակներ, ափսեներ, պաղպաղակի տարաներ, ինչպես նաև պլաստիկե խառնիչներ, կափարիչներ, մեկանգամյա օգտագործման շաքարավազներ,
-սուրճի և ըմպելիք ու քաղցրավենիք վաճառող ապարատներ,
-ապարատների տեխնիկական սպասարկում,
-ապարատների համար հատուկ հումքեր 

Ընդունվում են պատվերներ ինչպես առկա տեսականուց, այնպես էլ Ձեր իսկ լոգոյով և նախընտրած դիզայնով: Միացե՛ք մեր ԷԿՈ ընտանիքին ու փրկենք բնությունն աղտոտումներից` առաջնորդվելով մեր կարգախոսով. «ԱՎԵԼԻ ՄՈՏ ԲՆՈՒԹՅԱՆԸ»:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media