Get our free app. It won't take up space on your device

Գրաֆիկ դիզայներ

Սիթի ՍՊԸ

Location: Yerevan
Salary:
Monthly 100,000-200,000 ֏
Employment type: Contract
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Art, Design
Deadline:
12/24/2025
Job posting has expired

Նկարագրություն

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը իր մեծ ու շարունակ զարգացող թիմը համալրելու նպատակով փնտրում է գրաֆիկ դիզայների։

Պարտականություններ

  • Ստեղծագործ մտածողություն և բարձր գեղագիտական ճաշակ,
  • Պատասխանատվություն, ճշգրտություն և արագ արձագանքելու կարողություն,
  • Արհեստական բանականության գործիքների իմացություն (Midjourney, ChatGPT),
  • Թիմային համագործակցության ու հաղորդակցման հմտություններ։

Պահանջներ

  • Կրթություն՝ միջին մասանգիտական,
  • Աշխատանքային փորձը ցանկալի,
  • Adobe Photoshop,
  • Adobe Illustrator,
  • CorelDRAW։
Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+37455254444

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է 2007թվականին՝ Ռուբինյանց 15/5 հասցեում գործող մասնաճյուղը առաջին առևտրի կենտրոնն էր: Ժամանակի ընթացքում բարձրակարգ սպասարկման հանդեպ մեծ հետաքրքրությունն առաջացրեց երկրորդ, երրորդ և այլ մասնաճյուղեր բացելու անհրաժեշտություն: Այդ ժամանակահատվածում որակյալ սպասարկումը, ինչպես նաև առաջարկի բազմազանությունը դարձան մեր գործունեության հիմնական սկզբունքը:

«Երևան Սիթի» Երևանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է, այժմ սուպերմարկետների ցանցն ընդլայնվում է նաև մարզերում: Ընդարձակ տարածքներն օգնում են հաճախորդին հարմարավետ տեղաշարժվել ինչպես առօրյա, այնպես էլ տոն օրերին գնումներ կատարելիս՝ միմյանց չխանգարելով: «Երևան Սիթի» Ձեզ է առաջարկում տեղում պատրաստվող թարմ ուտեստներ, խինկալի, ֆրանսիական հացաբուլկեղեն, տորթեր, աղցաններ, ավանդական հայկական լավաշ, ծովամթերքի, թարմ մսամթերքի, կաթնամթերքի և երշիկեղենի ամենալայն տեսականին:

«Երևան Սիթի» սուպերմարկետներում վճարման կետերին մոտենալը հարմար է անգամ մեծ սայլակներով, գործում են նաև առանձնացված express դրամարկղեր: Յուրաքանչյուր բաժնում առաջարկվող ապրանքատեսականին մեկ տասնյակից ավել է, ինչի շնորհիվ ընտրության հնարավորությունն ավելի դյուրին է դառնում, և հաճախորդը կարողանում է կողմնորոշվել ոչ միայն բրենդի, այլև գնի հարցում որոշում կայացնելիս:

Մեր նշանաբանն է. ոչ թե քարացած գներ, այլև մշտապես փոփոխվող գնային ճկուն համակարգ: Տարբեր ապրանքատեսակների համար շաբաթական չորս անգամ գործող «Կես գին» ակցիաները հաճելի անակնկալ են մատուցում մեր հաճախորդներին: Մեր «Բոնուս ակումբ»-ն արդեն ունի մի քանի հազարի հասնող անդամ, որոնց թվում իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում Հավատարիմ Հաճախորդները (նրանց տրված արտոնություններին կարող եք ծանոթանալ համապատասխան բաժնում):

See more

Spread the word! Share this job on social media