Գրաֆիկ դիզայներ
«ՄԲՄ» ՍՊԸ
Նկարագրություն
<<ՄԲՄ>> ՍՊԸ-ն կոսմետիկական և տնտեսական ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ամենամեծ ընկերություններից մեկն է Հայաստանում: Այժմ մենք փնտրում ենք 2 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեցող գրաֆիկ դիզայների մեր ստեղծագործական թիմին միանալու համար: Այս պաշտոնում պահանջվում է մեկը, ով հմուտ է և՛ ապրանքների փաթեթավորման դիզայնի, և՛ գովազդային նյութերի ձևավորման մեջ, կվերամշակի և կստեղծի տեսականորեն գրավիչ դիզայններ տարբեր կորպորատիվ պահանջմունքներից ելնելով:
Պարտականություններ
- Մշակել ապրանքների փաթեթավորման դիզայններ կոսմետիկայի և տնտեսական ապրանքների լայն տեսականու համար,
- Հարմարեցնել և նորովի օգտագործել տարբեր համաշխարհային ապրանքանիշների գովազդային նյութերը տպագիր և թվային օգտագործման համար՝ ներառյալ կպչուն պիտակների, պաստառների (բաններներ) և այլ ձևաչափերի ստեղծման համար,
- Ստեղծել դիզայներ նաև կորպորատիվ մեքենաների համար,
- Անհրաժեշտության դեպքում ստեղծել այցեքարտեր, անվանական քարտեր, պլաստիկ քարտեր և բազմաթիվ այլ կորպորատիվ գովազդային նյութեր:
Որակավորումներ
- 2 և ավելի տարիների պրոֆեսիոնալ գրաֆիկ դիզայնի աշխատանքային փորձ` մասնավորապես ապրանքների փաթեթավորման դիզայնի և գովազդային նյութերի համար,
- Adobe Photoshop, Adobe Illustrator, CorelDRAW, InDesign ծրագրերի իմացություն,
- Գրաֆիկ դիզայնի այլ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Նախընտրելի է <<Գեղարվեստի կամ գրաֆիկական դիզայնի>> բակալավրի աստիճանը,
- Սերտիֆիկացումը կամ դասընթացը *3D դիզայնի, ոճավորման և արվեստի ուղղության, իլուստրացիայի, վիզուալ արվեստի, լուսանկարչության կամ դիզայնի այլ ճյուղերի համար ցանկանլի են:
Հմտությունները
- Պրոդուկտների համար նորարարական փաթեթավորումներ ստեղծելու կրեատիվություն,
- Տպագիր և թվային դիզայնի գործընթացների լավ իմացություն,
- Չափազանց շատ ուշադրություն մանրուքների վրա և կրեատիվություն գրավիչ նյութեր ստեղծելու համար,
- Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու և վերջնաժամկետները պահելու կարողություն:
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00՝ 1 ժամ ընդմիջում,
- Վայրը՝ Երևան, Հայաստան (Մանանդյան 33/21),
- Նախնական աշխատավարձը՝ ամսական 200000 դրամ՝ հիմնված աշխատանքային ծանրաբեռնվածության և պրոֆեսիոնալիզմի վրա կարող է ունենալ վերանայելու պոտենցիալ,
- Առանց պորտֆոլիոյի հայտերը չեն դիտարկվի:
ՄԲՄ ընկերությունը զբաղվում է կոսմետիկայի, տնտեսական ապրանքների, օծանելիքի ներմուծմամբ և մանրածախ / մեծածախ վաճառքով: Հայաստանում հանդիսանում է հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը՝ Golden Rose, Flormar, Bell, Ingrid, Eveline,Belle Jardin, EMME, Ultra Compact, Show, Garden, Zeta, Aqua Vera, Golf, Jeanne Arthes, Parour, Rasasi, Sodip, Pari Bleu, UDV, Swiss Arabian: