Get our free app. It won't take up space on your device

Գրաֆիկ դիզայներ

"Apache Group" LLC

Industry: Art, Design
Deadline: 5/28/2025
City: Abovyan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level

Աշխատանքի նկարագրություն

Մենք փնտրում ենք տաղանդավոր և ստեղծարար գրաֆիկ դիզայների, որը միանալով մեր թիմին տարբեր հարթակների համար կստեղծի աշխատանքներ, որոնք համապատասխանում են ընկերության վիզուալ ինքնությանը։

Աշխատանքային պարտականություններ

  • Ստեղծել տպավորիչ վիզուալներ սոցիալական մեդիայի հարթակների համար՝ հետևելով բրենդի ուղեցույցներին և թիրախային լսարանի պահանջներին,
  • Ստեղծել մակետներ տպագրական նյութերի համար, ինչպիսիք են բրոշյուրները, թռուցիկները, բաներները, գովազդային վահանակները և այլն,
  • Ստեղծել գրավիչ գրաֆիկաներ՝ ցուցադրությունների, տարբեր իրադարձությունների համար,
  • Համագործակցել ընկերության տարբեր թիմերի հետ՝ հասկանալու դիզայնին վերաբերող նրանց պահանջները և առաջարկել դրանց համապատասխան լուծումներ,
  • Հետևել ոլորտի զարգացումներին՝ մշտապես բարձրացնելով ընկերության համար ստեղծվող վիզուալ պատկերների արդյունավետությունն ու որակը,
  • Կարողանալ աշխատել միաժամանակ մի քանի նախագծերի վրա՝ պահպանելով վերջնաժամկետները։

Անհրաժեշտ հմտություններ

  • Adobe Photoshop, Illustrator, Corel ծրագրերի իմացություն,
  • Սոցիալական մեդիայի համար վիզուալներ ստեղծելու, լուսանկարներ մշակելու և տպագրական նյութերի վրա աշխատելու փորձառություն,
  • Գիտելիքներ տպագրության, գույների տեսության ու սկզբունքների վերաբերյալ,
  • Դետալներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն՝ աշխատանքի բարձր որակն ապահովելու համար,
  • Հաղորդակցության լավ հմտություններ, տարբեր թիմերի հետ աշխատելու կարողություն,
  • Առաջնահերթությունները տարբերակելու և վերջնաժամկետները պահպանելու կարողություն,
  • Դիզայնի նկատմամբ մեծ սիրո առկայություն և թարմ իդեաներ գեներացնելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 9:00-18:00։

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, ք. Աբովյան
address
Number of employees
151-500
Phone
Phone
095771771

Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free meals
Free meals
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media