
Գրադարանավար
Yerevan Haybusak University
Նկարագրություն
Երևանի «Հայբուսակ» համալսարանը հայտարարում է մրցույթ գրադարանավարի հաստիքի համար
Երևանի «Հայբուսակ» համալսարանը՝ մեր երկրի ամենահին և ամենամեծ մասնավոր բուհը՝ եվրոպական գործակալությունների կողմից հավատարմագրվող միակ ուսումնական հաստատությունն է Հայաստանում։ Մենք ստանձնել ենք կրթության որակի ապահովման այս դժվարին մարտահրավերը որպես կարևորագույն ներդրում ՀՀ մարդկային կապիտալի զարգացման գործում:
Եթե դինամիկ և փորձառու գրադարանավար եք, միացե՛ք մեր թիմին՝ ԵՀՀ գրադարանի ընթացիկ գործառույթները և զարգացման ռազմավարությունը իրականացնելու համար:
Պարտականություններ
Գրադարանավարը՝
- Վարում է գրադարանի գործունեությունը,
- Իրականացնում է ընթերցողների սպասարկումը՝ ՀՀ բարձրագույն կրթության համակարգի, գրադարանավարության արդի չափանիշներին և ԵՀՀ պահանջներին համապատասխան,
- Ապահովում է մատենագիտական ռեսուրսների թվայնացումը և էլեկտրոնային գրադարանի ընդլայնումը,
- Ուսումնասիրում է ընթերցողների հետաքրքրությունները, տեղեկացնում նորույթներին և ցուցաբերում անմիջական աջակցություն՝ գրադարանից օգտվելու, գրականություն որոնելու և ընտրելու գործընթացներում,
- Համագործակցում է ՀՀ ազգային գրադարանի, ազգային գրադարանի կառուցվածքային ենթաբաժինների, հանրապետության և արտերկրի համալսարանական գրադարանների, հասարակական այլ կազմակերպությունների հետ,
- Իրականացնում է գրադարանային հավաքածուի շարունակական համալրում ուսումնական պահանջներին համապատասխան,
- Կազմակրեպում է գրականության ցուցադրումներ, ցուցահանդեսներ, գրքերի նվիրաբերությանն ուղղված և այլ միջոցառումներ,
- Կատարում է վարչության հանձնարարականները և համագործակցում ՀՀ ազգային գրադարանի, ազգային գրադարանի կառուցվածքային ենթաբաժինների, հանրապետության ու արտերկրի համալսարանական գրադարանների, հասարակական այլ կազմակերպությունների հետ,
- Մասնակցում է համապատասխան հարցերի քննարկմանը և լուծմանը,
- Պահպանում է ներքին կարգապահական կանոնները և էթիկայի նորմերը:
Գրադարանավարն օգտվում է համալսարանի տեղեկատվական, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական և կառուցվածքային այլ ստորաբաժանումների ծառայություններից։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ բակալավրի կամ մագիստրոսի աստիճանով մասնագիտական կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 2 տարվա գրադարանային աշխատանքի փորձ,
- Համակարգչային ծրագրերով աշխատելու կարողություն,
- Մասնակցել համալսարանի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների լուծմանը և ապահովել այդ աշխատանքների կատարումը,
- Ապահովել գրադարանի աշխատանքի արդյունավետությունը և կազմել ամսական հաշվետվություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հինգօրյա՝ 09։30-17։00։
Հանդիսանալով հավասար հնարավորությունների գործատու՝ Երևանի «Հայբուսակ» համալսարանը խրախուսում է միայն այն թեկնածուների դիմումները, որոնք ընդունում են իր արժեքները, պայքարում խտրականության դեմ և նպաստում իր ակադեմիական համայնքի բազմազանությանը:
Yerevan Haybusak University (YHU) was founded in 1991 in times of the dissolution of the Soviet Union and the restoration of the independence of Armenia. Responding to the challenges of the emerging education system for the newly independent country and with its primary goal of creating an accessible academic environment for applicants, regardless of their financial capabilities, the University became a centre for new thinking and academic and professional development. Today Haybusak is a new type of educational institution that combines the best aspects and qualities of private and public education, providing all participants with the opportunity for self-realisation, both as specialists, creative thinkers and contributorsto the life of their communities. It is a multidisciplinary university complex comprising four institutes and 40 clinical and specialised centres. For more than 30 years of its history, YHU has established itself as a reliable partner, an experienced guide and a friend of its alumni. We provide education in 18 specialities. For many years, alongside the academic knowledge and professional skills of our students, we have been developing their social competencies, responsibility, and understanding of the social significance of their future profession, analytical thinking, due care, and ability to find solutions in non-standard situations, ability to critically judge their study dynamics and professional advantages and shortcomings as well as teamwork skills. Haybusak is the only University in Armenia that gives medical, juridical, humanitarian, economic and applied decorative (design) education. Our students have the ultimate opportunity to acquire and deepen secondary competencies besides their primary specialisation. Due to this symbiosis, they participate in joint projects, scientific conferences, and international grants. With academic research activities carried out in different directions, we organised scientific conferences and published collections of articles. Our faculty often published educational and methodological manuals and their scientific research results on well-known print platforms such as Scopus, Web of Science.