Գործավարուհի / Հաշվետար
Azaria LTD
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և ուշադիր գործավարուհի-հաշվետարի, ով կապահովի ընկերության փաստաթղթաշրջանառության և հաշվապահական ընթացիկ աշխատանքների պատշաճ իրականացումը։
Պարտականություններ
- Փաստաթղթերի ընդունում, կազմում, գրանցում և արխիվացում։
- Հաշիվ-ապրանքագրերի և այլ հաշվապահական փաստաթղթերի պատրաստում և մուտքագրում։
- Տվյալների մուտքագրում հաշվապահական ծրագրերում։
- Պայմանագրերի և այլ գրությունների կազմում։
- Աջակցություն գլխավոր հաշվապահին ընթացիկ աշխատանքներում։
- Գրասենյակային փաստաթղթաշրջանառության կազմակերպում։
- Այլ վարչական հանձնարարականների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
- Համակարգչային լավ գիտելիքներ (MS Word, MS Excel)։
- Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Թիմում աշխատելու և ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային ժամեր՝ 09:00–18:00։
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի–շաբաթ։
Մենք կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող զարգացող ընկերություն ենք, որը շուկայում գործում է բարձր որակի և պատասխանատու արտադրության սկզբունքներով։
Արտադրում ենք մսային և խմորային կիսաֆաբրիկատներ՝ համագործակցելով խանութների և սուպերմարկետների հետ։ Մեր նպատակն է ապահովել կայուն մատակարարում, մրցունակ գներ և երկարաժամկետ համագործակցություն գործընկերների հետ։