Get our free app. It won't take up space on your device

Գործավարուհի

DUET COMPANY

Location: Malatia-Sebastia, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior
Industry: Administrative, Clerical
Deadline:
10/24/2026

Նկարագրություն

Պաշտոնի նպատակը - Ապահովել ընկերության վարչական և գրասենյակային գործընթացների արդյունավետ ընթացքը, ներքին ու արտաքին տեղեկատվական հոսքերի ճշգրիտ կառավարումը և պատշաճ գործավարությունը:

Պարտականություններ

  • Գրանցել, հաշվառել և արխիվացնել մուտքային և ելքային փաստաթղթերը, նամակները, հրամանները և պայմանագրերը։
  • Ընդունել և վերահասցեագրել ընկերության պաշտոնական էլեկտրոնային նամակներն ու հեռախոսազանգերը՝ ապահովելով տեղեկատվության ժամանակին փոխանցումը համապատասխան աշխատակիցներին։
  • Ընդունել և ուղղորդել ընկերության այցելուներին, հաճախորդներին և գործընկերներին՝ ապահովելով նրանց պատշաճ սպասարկումն ու հյուրասիրությունը։
  • Կազմակերպել ղեկավարության հանդիպումներն ու խորհրդակցությունները, ապահովել անհրաժեշտ պայմաններն ու հյուրասիրությունը և վարել հանդիպումների արձանագրությունները։
  • Կազմակերպել գրասենյակային, տնտեսական և գրենական պիտույքների, ինչպես նաև հյուրասիրության համար անհրաժեշտ ապրանքների պատվերները և վարել դրանց մնացորդների հաշվառումը։
  • Կատարել ղեկավարի ընթացիկ հանձնարարականները՝ կապված գրասենյակային և վարչական աշխատանքների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ կառավարման, գործավարության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ գործավարության, վարչական կամ գրասենյակային աշխատանքի ոլորտում։
  • Փաստաթղթերի հետ աշխատելու և տեղեկատվությունը ճիշտ ու համակարգված կազմակերպելու կարողություն։
  • MS Office ծրագրերի, հատկապես Word և Excel-ի, լավ իմացություն։
  • Հայերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը՝ որպես առավելություն։
  • Հաղորդակցման և կազմակերպչական զարգացած հմտություններ։
  • Թիմում արդյունավետ աշխատելու և տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցելու կարողություն։
  • Բարձր պատասխանատվության զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ։

Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 48 շինություն

Company օverview
address
Address
ք. Երևան, Հաղթանակ թաղամաս,1 փողոց 48 շինություն
Phone
Phone
+374 98 604406

<<Դուետ Քոմփանի >> ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։
Ընկերությունը զբաղվում է սուրճի և թեյի արտադրությամբ, մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև սուրճի և թեյի հումքի մեծածախ վաճառքով՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։
Ընկերության տարածքում գործում է նաև սուրճի և թեյի մասնագիտացված հումքերի խանութ։
Կազմակերպությունում աշխատում է ավելի քան 200 աշխատակից։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Education reimbursement
Education reimbursement
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media