Գործավարուհի
Art Lunch
Նկարագրություն
Իրականացնել ընկերության փաստաթղթաշրջանառության գործընթացը
Պարտականություններ
- Ընկերության մուտքային և ելքային փաստաթղթերի թվայնացում,
- Գրասենյակի առօրյա աշխատանքների կազմակերպում
- Իրականացվող աշխատանքների ժամանակացույցների կազմակերպում և հաստատում
- Անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրման ապահովում,
- Աշխատանքային և նյութական ռեսուրսների օգտագործման ընթացքի կարգավորում և համակարգում,
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարել պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը պարտադիր է,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- Համակարգչային հմտություններ և գրասենյակային սարքավորումներից օգտվելու ունակություն,
- Ուշադրություն, կարգապահություն, պատասխանատվության զգացում, վերջնաժամկետները պահպանելու ունակություն:
Առողջ սնունդ, Առողջ մտածելակերպ: Healthy food, Healthy lifestyle! Здоровое питание - Здоровое мышление!
Արտ Լանչը հիմնադրվել է 2002 թ.։
Գործունեության սկզբում Ընկերությունը իրականացրել է սննդի առաքման ծառայություններ։ 2011 թ. բացվել է առաջին կաֆետերիան։ Այսօր Ընկերության կաֆետերիաների ցանցը ՀՀ տարածքում հանդիսանում է ամենախոշորն, որն ունի մասնաճյուղեր նաև ՌԴ-ում, Ղազախստանում և Ուկրաինայում։
Ընկերության հիմնարար սկզբունքներն են.
- Թարմ և համեղ սննդի մատուցում մատչելի գներով,
- Ուտեստների և աղանդերի բազմազան տեսականի,
- Ամեն օր փոփոխվող ճաշացանկ,
- Որակյալ և արագ սպասարկում։