Գործավարուհի
MegaTrade
Նկարագրություն
MegaTrade ընկերությունն աշխատանքի է հրավիրում գործավարուհու:
- Իրականացնել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով նամակագրություն և թարգմանություններ,
- Կազմակերպել և վարել ընկերության փաստաթղթաշրջանառությունն ու արխիվացումը,
- Ընդունել հեռախոսազանգերը, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և ապահովել արդյունավետ հաղորդակցություն հաճախորդների և գործընկերների հետ,
- Ապահովել վաճառված վառելիքի կտրոնների տրամադրումը հաճախորդներին և վարել համապատասխան հաշվառումը,
- Վարել և թարմացնել հաճախորդների տվյալների բազան,
- Կազմակերպել գրասենյակային ապրանքների գնումները,
- Պլանավորել և կազմակերպել հանդիպումները։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- MS Office ծրագրերի լավ իմացություն,
- Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ:
2020թ. հուլիսին հիմնադրվեց Մեգա Թրեյդ ընկերությունը, որը շուկայում ապահովեց ազատ մրցակցություն և սպառողներին մատակարարեց որակյալ ու մատչելի վառելիք։ 2021 թ. Սիլ Կապիտալ ընկերությունը համալրվեց ևս մեկ ապրանքանիշով։ Ընկերության գնման պահին Ռան Օյլ ցանցն ուներ 6 բենզալցակայան միայն Երևանում։ 2 տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ Ռան Օյլ բենզալցակայանների ցանցը ընդլայնվեց՝ ներառելով ավելի քան 35 լցակայան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել հանրապետությունում արդեն իսկ գործող վառելիքաէներգետիկ արդյունաբերության և տնտեսության զարգացմանը, ընդլայնել մանրածախ և մեծածախ համագործակցային հարաբերությունները, ներդնել ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, ապահովել անվտանգ և բարեխիղճ սպասարկում, բարձրակարգ վառելիքի մատակարարում ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունն առաջարկում է որակյալ բենզին և դիզելային վառելիք անհատներին ու կազմակերպություններին: «Ռան-Օյլ» բենզալցակայաններում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը առաջնահերթություն է, ուստի ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները լավագույն սպասարկումն ապահովելու համար