Գործավարուհի
Միլլեննիումս Դիստրիբյուշն ՍՊԸ
Նկարագրություն
"Միլլեննիումս Դիստրիբյուշն" ՍՊԸ-ն գործում է Նոր-Նորք Քոչինյան 21/3 հասցեում, որը գտնվում է Ջրվեժի հարակից տարածքում (փաստացի Ջրվեժում): Ընկերությունն աշխատանքի է հրավիրում գործավարուհու թափուր հաստիքը համալրելու։
Պարտականություններ
- Գրասենյակի առօրյա գործավարական աշխատանքների իրականացում,
- Աշխատակազմին առօրյա բոլոր վարչական հարցերի աջակցություն,
- Հյուրերի և այցելուների ընդունելություն և հյուրասիրություն,
- Պաշտոնից բխող այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Պատասխանատվության, պարտաճանաչության զգացումը՝ պարտադիր,
- MS Office համակարգչային ծրագրերի նվազագույն իմացությունը՝ պարտադիր,
- Մանրունքների նկատմամբ ուշադրություն և սովորելու ցանկություն՝ պարտադիր։
Հավելյալ նշումներ
Փորձաշրջանի ընթացքում վարձատրությունը նախնական նախատեսվում է 120.000 դրամ։
Ցանկացած պահի ըստ ունակությունների, աշխատանքի ծանրաբեռնվածության հնարավոր է աշխատվարձի վերանայում։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 9։00-ից 18։00։
“Միլլեննիումս Դիստրիբյուշն” ՍՊԸ-ն հանդիսանում է ՀՀ-ում ABC, Belinno, Novax, Mondi և այլ ապրանքանիշների ներկայացուցիչը։
«ՄԻԼԼԵՆՆԻՈՒՄՍ ԴԻՍՏՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ֊ն 2020թ-ից ի վեր իրականացնում է գրենական, տնտեսական ապրանքների և տպագրական թղթի լայն տեսականու ներկրման և իրացման ոլորտում գործունեություն: Ջանասեր աշխատանքի շնորհիվ մեր ընկերությունը ապրանքներ է մատակարարում 1000֊ից ավել տնտեսվարող սուբեկտների: Ընկերությունը անխափան գործակցում է ոլորտում գործող գրեթե բոլոր ցանցային խանութների և խոշոր տպարանների հետ:
«ՄԻԼԼԵՆՆԻՈՒՄՍ ԴԻՍՏՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ-ն ՀՀ-ում ներկայացնում է տարբեր ընկերությունների ապրանքանիշեր և համագործակցում է այնպիսի միջազգային ընկերությունների հետ ինչպիսիք են՝ «EUROPCELL GMBH», ТОВ «ERGO PACK», «CENTRAL NATIONAL-GOTTESMAN EUROPE GMBH», «ABC DETERJAN SAN. VE TİC. A.S», «CENTRUM», «BULEKO 2000», «MONDI», «SYKTYVKAR TISSUE GROUP», «TORRAS PAPEL» և այլ: