Get our free app. It won't take up space on your device

Գործավար

ECO BUILDING LLC

Location: Yerevan
Salary:
Monthly up to 400,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level, Senior
Industry: Administrative, Clerical
Deadline:
9/1/2026

Նկարագրություն

«էԿՈ ԲԻԼԴԻՆԳ» շինարարական ընկերությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված գործավարի, իր թիմը համալրելու համար:

Պարտականություններ

  • Պատասխանել հեռախոսազանգերին, գրանցել և փոխանցել անհրաժեշտ տեղեկատվությունը,
  • Կազմակերպել մուտքային և ելքային փաստաթղթաշրջանառությունը,
  • Պատրաստել պաշտոնական նամակներ, տեղեկանքներ, գրություններ և այլ փաստաթղթեր,
  • Կազմակերպել ղեկավարության հանդիպումները, խորհրդակցությունները և գործնական այցերը,
  • Վարել էլեկտրոնային նամակագրությունը և ապահովել դրա պատշաճ շրջանառությունը,
  • Արխիվացնել և պահպանել փաստաթղթերը՝ համաձայն ընկերության ներքին ընթացակարգերի,
  • Կազմակերպել հյուրերի և այցելուների հյուրասիրությունը,
  • Կատարել ղեկավարության կողմից տրված վարչական և կազմակերպչական հանձնարարությունները։
  • Համագործակցել ընկերության բոլոր ստորաբաժանումների հետ՝ ապահովելով գրասենյակային աշխատանքների անխափան ընթացքը։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
  • Քարտուղարի, գրասենյակի ադմինիստրատորի կամ գործավարի պաշտոնում աշխատանքային փորձը ցանկալի է։
  • Հայերենի գերազանց իմացություն, գրագետ գրավոր և բանավոր խոսք։
  • Ռուսերենի իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • MS Office (Word, Excel) ծրագրերի լավ իմացություն։
  • Պատասխանատվություն և կարգապահություն։
  • Բազմախնդիր միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն։
  • Արագ սովորելու և նոր տեղեկատվություն յուրացնելու ունակություն։
  • Ներկայանալի տեսք, գրագետ խոսք, մաքրասիրություն։

Հավելյալ նշումներ

Աշխատավարձ` մրցակցային

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-շաբաթ։

Աշխատավայր՝ Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արտաշատի խճուղի 1-ին նրբանցք, 6/2

Company օverview
address
Address
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Number of employees
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media