Get our free app. It won't take up space on your device

Գործառնական համակարգման փոխտնօրեն

ASEDL LLC

Location: Nor Nork, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
8/14/2026

Նկարագրություն

Համակարգել կազմակերպության ընթացիկ գործունեությունը, ապահովել ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցությունը և վերահսկել տնօրենի հանձնարարականների իրականացումը։

Պարտականություններ

  • Համակարգել ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները և ապահովել արդյունավետ համագործակցությունը։

  • Վերահսկել աշխատանքային գործընթացների իրականացումն ու սահմանված ժամկետների պահպանումը։

  • Ապահովել տնօրենի հանձնարարականների կատարման վերահսկողությունը։

  • Մասնակցել կազմակերպության աշխատանքային պլանների մշակմանը և իրականացմանը։

  • Կազմել և ներկայացնել գործունեության վերաբերյալ հաշվետվություններ։

  • Կազմակերպել և անցկացնել աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ։

  • Բացահայտել գործառնական խնդիրները և առաջարկել լուծումներ։

  • Վերահսկել կազմակերպության ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։

  • Ապահովել ներքին կարգապահության և աշխատանքային կանոնների պահպանումը։

  • Տնօրենի հանձնարարությամբ ներկայացնել կազմակերպությունը հանդիպումների և բանակցությունների ընթացքում։

  • Տնօրենի բացակայության դեպքում կատարել սահմանված գործառույթներ։

Պահանջներ

  • Տնտեսագիտական գիտությունների ոլորտի բարձրագույն կրթություն (Կառավարում, Բիզնեսի կառավարում)

  • Առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ կառավարման, գործառնական համակարգման (Operations) կամ թիմերի ղեկավարման ոլորտում

  • Կառավարման հմտություններ

  • Նախագծերի կառավարում

  • Հայերենի,ռուսերենի և անգլերենի իմացություն

  • MS Office (Word, Excel, PowerPoint) փաթեթի պարտադիր իմացություն, ERP, CRM համակարգերի իմացություն

  • Առաջնորդություն և թիմի մոտիվացում

  • Ճգնաժամային կառավարում (Crisis Management

  • Բանակցելու հմտություններ

  • Պատասխանատվություն

  • Որոշումներ կայացնելու ունակություն

Company օverview
address
Address
Ք.Երևան,Միկոյան 10
address
Number of employees
51-150
Phone
Phone
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
No dress code
No dress code
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media