
Գնումների,մատակարարման մասնագետ
ECO BUILDING LLC
Նկարագրություն
«էԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ փնտրում է գնումների, մատակարարման մասնագետ (արական սեռի) իր թիմը համալրելու համար:
Պարտականություններ
- Բանակցել մատակարարների հետ
- Մշակել ձեռք բերվող ապրանքների պահանջներն ու առաջարկները
- Ժամանակին պատրաստել և մատակարարներին ուղարկել պատվերները
- Լրացնել պատվերները, ստուգել բոլոր պատվերների ամբողջականությունն ու համապատասխանությունը
- Առանձնացնել ապրանքատեսականու գնային և որակային կատեգորյաները
- Հավաքագրել պատվերները շինարարական հրապարակներից
Պահանջներ
- Աշխատանքային փորձը շինարարական ընկերություններում պարտադիր է
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ գնումների և մատակարարման ոլորտում
- Բանակցելու և խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր 09:00 18:00
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։