Get our free app. It won't take up space on your device

Գնումների մասնագետ

ECO BUILDING LLC

Location: Yerevan
Salary:
Monthly 400,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Procurment, Import, Export
Deadline:
8/13/2026

Նկարագրություն

Էկո Բիլդինգ ՍՊԸ աշխատանքի է հրավիրում գնումների մասնագետների թիմը ընդլայնելու նպատակով` պայմանավորված նոր նախագծերով:

Պարտականություններ

  • Վարել բանակցութուններ առկա մատակարարների հետ, ներգրավել նոր գործընկերների մատակարարվող ապրանքների գների և ժամկետների շուրջ,
  • Իրականացնել գնային հարցումներ և շուկայի ուսումնասիրություն,
  • Հավաքագրել պատվերները շինարարական հրապարակներից,
  • Իրականացնել լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն,
  • Ժամանակին պատրաստել և մատակարարներին ուղարկել պատվերները,
  • Լրացնել պատվերները, ստուգել բոլոր պատվերների ամբողջականությունն ու համապատասխանությունը,
  • Անհրաժեշտության դեպքում կազմակերպել բեռնափոխադրում,
  • Հետևողական լինել գնումներին առնչվող բոլոլ փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրեր և այլն) ճիշտ և ժամանակին առկայությանը,
  • Ներկայացնել հաշվետվություններ գնման հայտերի կարգավիճակի և կատարված գնումների վերաբերյալ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Աշխատանքային փորձ գնումների, մատակարարման և լոգիստիկայի ոլորտում 3+ տարվա, ինչպես նաև շինարարական ոլորտում գնումների գործընթացի հստակ պատկերացում (աշխատանքային փորձը ևս պարտադիր է),
  • Բանակցելու և խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Համակարգչային բարձր գրագիտություն (տարբեր ծրագրերի իմացություն)։
Company օverview
address
Address
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Number of employees
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media