Get our free app. It won't take up space on your device

Գնումների մասնագետ

«ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊԸ

Location: ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր, Ամառանոցային 34
Employment type: Full Time
Work schedule: Other
Work experience: Senior
Industry: Procurment, Import, Export
Deadline:
7/29/2026

Նկարագրություն

Ընկերությանն անհրաժեշտ է գնումների մասնագետ։

Պարտականություններ

  • Կազմակերպել և իրականացնել ապրանքների և ծառայությունների գնումների գործընթացը։
  • Ուսումնասիրել շուկան, հավաքագրել և համեմատել մատակարարների առաջարկները։
  • Վարել բանակցություններ մատակարարների հետ և ձեռք բերել առավել շահավետ պայմաններ։
  • Պատրաստել և վերահսկել գնման պատվերներն ու պայմանագրերը։
  • Համագործակցել կազմակերպության տարբեր ստորաբաժանումների հետ՝ գնումների կարիքների ապահովման նպատակով։
  • Վերահսկել մատակարարումների ժամկետներն ու որակը։
  • Վարել անհրաժեշտ հաշվետվություններ և փաստաթղթաշրջանառություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, կառավարման կամ հարակից ոլորտներում)։
  • Պարտադիր աշխատանքային փորձ պետական գնումների և տենդերների ոլորտում (առնվազն 3 տարի)։
  • Պետական գնումների օրենսդրության և գնումների ընթացակարգերի գերազանց իմացություն։
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և/կամ անգլերենի լավ իմացություն։
  • MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի լավ իմացություն։
  • Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և բանակցելու հմտություններ։

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ։
  • Կարիերայի աճի հնարավորություն։
  • Կայուն աշխատանքային միջավայր։
  • Բարեկամական և պրոֆեսիոնալ թիմ։

Company օverview
address
Address
ՀՀ, Կոտայքի մարզ, 2224, գ.Ձորաղբյուր. Ամառանոցային 34
address
Number of employees
1-15
Phone
Phone
+37460500779, +37460500778

«ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊ ընկերությունը հիմնվել է 2016թ-ին «ԷԿՐԱ» գիտաարտադրական խմբի կողմից: Գործարանը գործունեություն է ծավալում նախագծման աշխատանքների,արտադրության, թեսթավորման, մոնտաժման և կարգաբերման, մինչև 25 տարի երաշխիքային և սերվիս սպասարկման ոլորտում։ Ընկերությունը տարեկան արտադրում է 250 ռելեական պաշտպանության 6-750 կՎ վահանակներ:

Ընկերությունը արտադրում է.

  • Ռելեական պաշտպանության պահարաններ,
  • Ռելեական պաշտպանություն և ավտոմատիկա 35-110-220 կՎ և 330-750 կՎ ենթակայանների համար,
  • Էլեկտրակայանների, հիդրոէլեկտրակայանների և ջերմաէլեկտրակայանների սարքավորումներ,
  • Նոր սերնդի տերմինալներ,
  • Ենթակայանների ավտոմատացման պրոցեսների ղեկավարման համակարգեր,
  • Բաշխիչ սարքավորումներ,
  • Ռելեական պաշտպանության պահարանների թեսթավորման սարքավորումներ /OMICRON/,
  • Վերականգնվող էներգիայի ստացման համար նախատեսված սարքավորումներ,
  • Հաճախականության կարգավորման սարքավորումներ,
  • Սահուն թողարկման սարքավորումներ «ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում ГК «ЭКРА», «Weidmuller», «Etimat», «КомплектЭнерго», «ЭлекомЛогистикс» և «ДОЗА» ընկերությունների և բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։
See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media