
Գնումների մասնագետ
GAT Cutting LLC
Նկարագրություն
Ջի Էյ Թի Քաթինգ ընկերությունը փնտրում է գնումների մասնագետ:
Պարտականություններ
- Մատակարարների շուկայի վերլուծություն և մոնիթորինգ,
- Անհրաժեշտ ընկերությունների հետ կապերի հաստատում և պահպանում՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում,
- Անհրաժեշտ ապրանքների գնման պահանջների և առաջարկների մշակում,
- Ապրանքների պատվերների կազմակերպում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության կամ տեխնիկական ոլորտում),
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի է),
- Վերլուծական մտածողություն,
- Արագ ընկալելու և կողմնորորշվելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու կարողություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00֊19։00։
Կարող եք դիմել ռեզյումեի նաև նամակի միջոցով՝ թողնելով անձնական տվյալներ և կոնտակտային հեռախոսահամար։
Ջի Էյ Թի Քաթինգ ընկերությունը շուրջ 15 տարի իր արտադրական գործունեությունն է ծավալում արտաքին գովազդի շուկայում: Կարճ ժամանակահատվածում համալրվելով ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ընկերությունը մասնագիտացված է հետևյալ ուղղություններով՝ արտաքին գովազդի դիզայն, պատրաստում և տեղադրում, լայնաֆորմատ տպագրություն, լազերային և ֆրեզերային կտրում, եռաչափ փորագրություն: Ընկերությունն աշխատանքներ կատարում է ոչ միայն տեղական շուկայի, այլ նաև համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների համար: