Get our free app. It won't take up space on your device

Գնումների և ներմուծման մասնագետ

AM Group

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Production, Operations, Procurement, Import, Export
Deadline:
11/5/2026

Նկարագրություն

"Էյ Էմ Գրուպ" ընկերությունը աշխատանքի է հարավիրում Գնումների և ներմուծման մասնագետի, ով մշակելու է ընկերության արտաքին և ներքին գնումների ռազմավարությունը, համակարգելու է գնումների ողջ գործընթացը։

Պարտականություններ

  • Գնումների կարիքների ուսումնասիրություն և անհրաժեշտ ապրանքների, նյութերի ու ծառայությունների ցանկի կազմում (աշխատանքը տեղական և արտաքին շուկաների հետ)։
  • Նոր մատակարարների որոնում, ընտրություն և համեմատական գնահատում։
  • Գնային առաջարկների հավաքագրում և համեմատություն։
  • Մատակարարների հետ բանակցություններ՝ գնի, պայմանների, վճարման և առաքման ժամկետների շուրջ։
  • Գնումների պատվերների ձևակերպում և դրանց կատարման վերահսկում։
  • Պահեստի և համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցություն՝ պահանջարկը ճիշտ պլանավորելու համար։
  • Գնումների վերաբերյալ հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստում։

Պահանջներ

  • Բարձրագույն՝ ընդհանուր տնտեսագիտություն, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտների
  • Արդյունավետ պլանավորման ունակություն
  • Համակարգված աշխատելու կարողություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Excel համակարգից օգտվելու փորձ
  • Bitrix համակարգից օգտվելը կդիտվի առավելություն
  • 1С ծրագրի իմացություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթի-շաբաթ
  • Աշխատանքային ժամեր` 09։00-18:00
  • Աշխատավարձը` գործարքային և վաճառքների վրա հիմնված կատարողականներով
  • Հասցե՝ ք․ Երևան, Արտաշիսյան 102
Company օverview
address
Address
Երվանդ Քոչար 8/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
055588425

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media