Գնումների ավագ մասնագետ
Gravity LLC
Ընկերության մասին։
Gravity ընկերությունը զբաղվում է կոմերցիոն, արդյունաբերական և բնակելի տարածքների կառուցմամբ, վերանորոգմամբ, կառավարմամբ, զարգացմամբ և դիզայնով: Gravity-ի համապարփակ բիզնես մոդելը մեզ հնարավորություն է տալիս հաջողությամբ իրականացնել ցանկացած մասշտաբի և բարդության նախագծեր։
Ժամանակին, նպատակին համապատասխան և բյուջեի սահմաններում. մենք դա անում ենք մեր փորձառության, արդյունքի հանդեպ իրական ձգտմամբ և ամեն մանրուքի նկատմամբ ուշադրության շնորհիվ։
Հաստիքի մանրամասները։
Gravity ընկերությունը փնտրում է Գնումների Ավագ Մասնագետի (Senior Procurement Specialist), ով կիրականացնի տեղական շուկայից անհրաժեշտ ապրանքների, նյութերի և ծառայությունների ամբողջական գնումների և մատակարարման գործընթացը։
Գնումների Ավագ Մասնագետը պատասխանատու է գնված ապրանքների ժամանակին և պատշաճ ապահովման, ծախսերի օպտիմալացման և մատակարարների հետ արդյունավետ համագործակցության պահպանման համար՝ աջակցելով ընկերության օպերացիոն և ռազմավարական նպատակների իրականացմանը։
Պարտականություններ
- Ընկերության բաժիններից ստացված գնման հայտերի ընդունում և մշակում
- Գնումների պահանջների, մատակարարման ժամկետների որոշում և գործընթացի կազմակերպում
- Տեղական մատակարարների հետ համագործակցության հաստատում և գործնական հարաբերությունների շարունակական պահպանում
- Կատարել շուկայական վերծլուծություն՝ մատակարարների, ապրանքների որակային գնահատման և գնային քաղաքականության վերաբերյալ
- Ցուցաբերել խորը պատասխանատվություն մատակարարների հետ պայմանագրերի կնքման և կատարման վերաբերյալ
- Վերահսկել պայմանագրային պարտավորությունների կատարումը, մատակարարման ժամանակացույցերի և պայմանների պահպանումը
- Ժամանակ առ ժամանակ իրականացնել նոր մատակարարների հնարավորություների հայտնաբերում և շահավետ համագործակցության հաստատում
- Մատակարարների, ծառայությունների և գնումների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ծախսերի վերլուծության իրականացում
Պահանջներ
- Կրթություն: Բակալավրի աստիճան՝ Բիզնեսի, Տնտեսագիտության, Լոգիստիկայի կամ հարակից այլ ոլորտում
- Աշխատանքային Փորձ: Առնվազն 2-3 տարվա մասնագիտական փորձ գնումների, մատակարարման կամ լոգիստիկայի ոլորտում (ցանկալի է՝ տեղական շուկայում աշխատանքային փորձով)
Տեխնիկական հմտություններ:
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրի իմացություն (Excel, Word)
- Ֆինանսական և ծախսային վերլուծություններ կատարելու հմտություն
- Պլանավորման և կազմակերպչական բարձր ունակություններ
Մասնագիտական հմտություններ:
- Բանակցելու բարձր ունակություներ
- Առաջնորդության և թիմային աշխատանքի վերահսկման կարողություն
- Թիմում արդյունավետ համագործակցելու ունակություն
- Տեղական շուկայում գնումների գործընթացների իրականացման իմացություն
- Պատասխանատվություն բարձր զգացում գնված ապրանքների գնի և որակի ստանդարտների վերաբերյալ
Հավելյալ նշումներ
- Վարորդական իրավունքի առկայություն (B կամ C կարգ), ինչպես նաև սեփական ավտոմեքենայի առկայություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Վերլուծական մտածողություն և խնդիրների արդյունավետ լուծման ունակություն
Արտոնությունների և առավելությունների փաթեթ։
- Առողջության ապահովագրություն
- Տարեկան վճարովի արձակուրդ (day-off)
- Պարբերական աշխատավարձի վերանայում
- Մասնագիտական աճ և զարգացում
Դիմելու ընթացակարգ.
Ուղարկիր ինքնակենսագրականդ hr.gravity-evn.com էլ․ փոստի հասցեին, վերնագիր դաշտում նշելով “Գնումների Ավագ Մասնագետ”։
Կապ կհաստատվի միայն այն թեկնածուների հետ, ովքեր կանցնեն նախնական դիտարկման փուլը։
We construct, manage, develop and design commercial, industrial and residential property. Gravity LLC is a project management and construction company with a genuine passion for results. We combine four direction of operations: project management, construction, property development and business development. With Gravity's comprehensive scope of services our clients get a completely finished project through just one company.