
Գլխավոր տնօրենի օգնական
Gyumri Beer
Նկարագրություն
Գյումրի Գարեջուր ընկերության Երևան քաղաքի մասնաճյուղում աշխատանքի է հրավիրվում պարտաճանաչ և պատասխանատու, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությամբ, առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ունեցող իգական սեռի գլխավոր տնօրենի օգնական:
Պարտականություններ
- Ժամանակին և պատշաճ կերպով կատարել գլխավոր տնօրենի հանձնարարությունները, աջակցել ամենօրյա գործերի պլանավորման հարցում,
- Ընդունել մուտքային հեռախոսազանգեր, տրամադրել ուղղված հարցերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն կամ անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան մասնագետին,
- Իրականացնել ընկերության գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքները,
- Հետևել սոցիալական էջերին, վարել էլեկտրոնային նամակագրություն,
- Իրականացնել հյուրերի ու այցելուների ընդունելություն և հյուրասիրություն,
- Պաշտոնից բխող այլ պարտականություններ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Համակարգչային բազային գիտելիքներ՝ MS Office փաթեթի իմացություն (Microsoft Word, Excel),
- SMM միջին իմացություն,
- Աշխատանքային փորձ՝ ոչ պակաս, քան 2 տարի,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Ճշտապահություն, պարտաճանաչություն, պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ 09:00-18:00,
Աշխատավարձը՝ 250.000 + բոնուսային համակարգ։
«Գյումրի-Գարեջուր» ընկերությունը՝ հիմնադրված 1970 թվականին, հանդիսանում է Հայաստանի գարեջրի խոշորագույն արտադրողներից մեկը: Տարիների ընթացքում մենք անընդհատ արդիականացրել ենք մեր արտադրական հզորությունները, ներդրել նորարարական տեխնոլոգիաներ և ստեղծել նոր համեր: Մեր գարեջուրը պատրաստվում է ոլորտի լավագույն մասնագետների կողմից՝ օգտագործելով միայն բարձրորակ բնական բաղադրիչներ և ավանդական բաղադրատոմսեր: Գարեջրի հիմնական բաղադրիչներն են՝ ածիկ, գայլուկ, խմորիչ, ջուր և մի քիչ Գյումրվա հումոր։
Ի դեպ, տեղական ջուրը մեծ դեր ունի մեր գարեջրի յուրօրինակ համի մեջ, քանի որ մեր քաղաքի ջրի համային և քիմիական բաղադրությունը պարզապես կատարյալ է գարեջրի արտադրության համար:
Ընկերությունն առաջարկում է գարեջրի բրենդների լայն տեսականի, այդ թվում՝ «Գյումրի Գոլդ», «Գյումրի Էքստրա», «Գյումրի Լայթ», «Ալեքսանդրապոլ» և «Արարատ», որոնք կգոհացնեն գարեջրի բոլոր սիրահարներին:
Բացի այդ, համապատասխանելով որակի կառավարման համակարգերի ISO 22000-2018 միջազգային ստանդարտին` ընկերությունն ապահովում է գարեջրի արտադրություն առանց հավելումների՝ պահպանելով որակի բարձր չափանիշներ ամբողջ արտադրական գծում:
Ընկերության որակյալ գարեջուրը վկայում է մեր գարեջրագործների վարպետության և նվիրվածության մասին, ովքեր իրենց սիրտն ու հոգին են ներդնում բացառիկ գարեջուր ստեղծելու գործում։