
Գլխավոր տնօրենի օգնական
Premier Foods LLC
Նկարագրություն
«Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ-ն փնտրում է նախաձեռնող և պատասխանատու գլխավոր տնօրենի օգնականի, ով կաջակցի ղեկավարին գործնական գործընթացների կազմակերպման, տվյալների վերլուծության և հանդիպումների արդյունավետ պլանավորման գործում։
Պարտականություններ
- Աջակցել գլխավոր տնօրենին առօրյա գործառույթների իրականացման, տեղեկատվության կազմակերպման և ժամանակացույցի կառավարման գործընթացներում,
- Ապահովել այցելուների ջերմ և պրոֆեսիոնալ ընդունելություն, ինչպես նաև համապատասխան հյուրընկալություն,
- Կազմել և ներկայացնել ընթացիկ հաշվետվություններ՝ համաձայն տնօրենի առաջադրանքների և որոշումների կայացման պահանջների,
- Մասնակցել բիզնես-վերլուծություններին, վերլուծել տվյալները և ներկայացնել օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ,
- Համակարգել ընկերության ներքին կազմակերպչական և ադմինիստրատիվ գործընթացները՝ ապահովելով դրանց անխափան իրականացումը,
- Աջակցել թիմային նախագծերի պլանավորմանը, իրականացմանը և ընթացքի վերահսկմանը,
- Կատարել գլխավոր տնօրենի կողմից և պաշտոնից բխող առաջադրված այլ հանձնարարություններ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office փաթեթի իմացություն (Microsoft Word, Excel),
- Թիմում աշխատելու հմտություն,
- Վերլուծական մտածողություն,
- Ճշտապահություն, պարտաճանաչություն, պատասխանատվության բարձր զգացում։
Premier Foods LLC is an Official Distributor of Nestle, Carlsberg Group and Makfa in RA.