Գլխավոր մենեջեր
Կայուն մենեջմենթ ՍՊԸ
Նկարագրություն
Ընկերության գործունեության ընդլայնման և աշխատանքների ծավալի աճի կապակցությամբ հրավիրում ենք մեր թիմին միանալու փորձառու Գլխավոր մենեջերի՝ Eria Suite հյուրանոցի համար։
Մենք փնտրում ենք փորձառու և առաջնորդող մտածելակերպ ունեցող Գլխավոր մենեջեր, ով կստանձնի հյուրանոցի ամբողջական օպերացիոն կառավարումը, կապահովի բարձրակարգ սպասարկում, ֆինանսական արդյունքների աճ և թիմի արդյունավետ աշխատանքը։
Պաշտոնական պարտականություններ
- Ղեկավարել հյուրանոցի բոլոր ստորաբաժանումների ամենօրյա գործունեությունը։
- Ապահովել հյուրերի բարձր մակարդակի սպասարկում և ծառայությունների որակի շարունակական բարելավում։
- Պատասխանատու լինել բյուջեի կատարման, եկամուտների աճի և ծախսերի արդյունավետ կառավարման համար։
- Վերլուծել ֆինանսական և օպերացիոն ցուցանիշները, մշակել և իրականացնել բարելավման ծրագրեր։
- Ձևավորել, զարգացնել և ղեկավարել ղեկավար կազմն ու ամբողջ թիմը։
- Համակարգել վաճառքի, մարքեթինգի, եկամուտների կառավարման և հյուրանոցի մյուս բաժինների աշխատանքը։
- Ապահովել ընկերության ստանդարտների, ընթացակարգերի և քաղաքականությունների պահպանումը։
- Ներկայացնել պարբերական հաշվետվություններ և առաջարկություններ ղեկավարությանը։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է հյուրանոցային կառավարման, բիզնեսի կամ հարակից ոլորտներում)։
- Առնվազն 5 տարվա ղեկավար փորձ հյուրանոցային ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ Գլխավոր մենեջերի կամ համարժեք ղեկավար պաշտոնում։
- Ֆինանսական և օպերացիոն կառավարման գերազանց գիտելիքներ։
- Թիմ ղեկավարելու և զարգացնելու ապացուցված փորձ։
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների ազատ իմացություն։
- PMS համակարգերի և MS Office փաթեթի վստահ օգտագործում։
- Բարձր պատասխանատվության զգացում, առաջնորդության հմտություններ և արդյունքներին միտված մտածելակերպ։
Հավելյալ նշումներ
Հաշվետու է՝ Հյուրանոցային ցանցի Գլխավոր տնօրենին (CEO)։
Եթե ցանկանում եք ղեկավարել հավակնոտ հյուրանոցային նախագիծ և դառնալ ուժեղ ու զարգացող թիմի անդամ, սպասում ենք Ձեր դիմումին։