Գլխավոր մենեջեր
HOME GROUP
Նկարագրություն
Գլխավոր մենեջերը պատասխանատու է հյուրանոցի ընդհանուր գործունեության ռազմավարական և օպերացիոն կառավարման, բոլոր ստորաբաժանումների արդյունավետ համակարգման, բարձրակարգ սպասարկման միջազգային չափանիշների ապահովման, հյուրերի գոհունակության, թիմի արդյունավետ աշխատանքի և հյուրանոցի ֆինանսական ու բիզնես արդյունքների համար։
Պարտականություններ
- Հյուրանոցի ընդհանուր գործունեության ղեկավարում և վերահսկում։
- Բոլոր ստորաբաժանումների արդյունավետ համակարգում։
- Բարձրակարգ սպասարկման և որակի ստանդարտների ապահովում։
- Հյուրերի գոհունակության և VIP սպասարկման վերահսկում։
Թիմի ղեկավարում և մասնագիտական զարգացում։ - Ֆինանսական և գործառնական ցուցանիշների վերահսկում։
- Հյուրանոցի եկամտաբերության և մրցունակության ապահովում։
- Հյուրանոցի հեղինակության և կայուն զարգացման կառավարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հյուրանոցային կառավարում, բիզնես կառավարում կամ հարակից ոլորտ։
- Առնվազն 1-3 տարվա ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձ հյուրանոցային ոլորտում։
- Հյուրանոցային միջազգային ստանդարտների և սպասարկման բարձր չափանիշների իմացություն։
- Զարգացած առաջնորդության, կառավարման և ռազմավարական մտածողության հմտություններ։
- Ֆինանսական կառավարման և բիզնես գործընթացների լավ իմացություն։
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։
- Բարձր հաղորդակցման, բանակցությունների և որոշումների կայացման հմտություններ։
- Պատասխանատվություն, նախաձեռնողականություն, սթրեսակայունություն և արդյունքներին միտված մոտեցում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- Աշխատանքային օրեր` վեցօրյա
- Աշխատանքային ժամեր` 09։00-19:00
- Աշխատավարձը` 500.000 ՀՀ դրամ+ գործարքային/բոնուսային վճարում, որը պայմանավորված կլինի մենեջերի փորձով և աշխատանքի արդյունավետությամբ։