Գլխավոր ինժեներ
Job.am գործընկեր
Location:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Senior
Industry:
Engineering, Architecture, Construction
Նկարագրություն
Մենք փնտրում ենք գլխավոր ինժեներ, ով պատասխանատու կլինի կազմակերպության արտադրական, տեխնիկական և շինարարական ուղղությունների ինժեներական աշխատանքների համակարգման համար։
Պարտականություններ
- Արտադրական սարքավորումների և ինժեներական համակարգերի անխափան աշխատանքի ապահովում
- Սարքավորումների տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքների կազմակերպում
- Արտադրական գործընթացների տեխնիկական ապահովման և բարելավման աշխատանքների համակարգում
- Սարքավորումների խափանումների պատճառների բացահայտում և վերացման աշխատանքների կազմակերպում
- Նոր սարքավորումների տեղադրման, գործարկման և տեխնիկական աշխատանքների համակարգում
- Շենքերի, արտադրական տարածքների և ինժեներական ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի վերահսկում
- Շինարարական, վերանորոգման և վերակառուցման նախագծերի տեխնիկական համակարգում
- Շինարարական աշխատանքների ընթացքի, որակի և տեխնիկական պահանջներին համապատասխանության վերահսկում
- Նախագծային փաստաթղթերի ուսումնասիրություն և տեխնիկական լուծումների գնահատում
- Շինարարական կապալառուների և տեխնիկական մասնագետների աշխատանքների համակարգում
- Շինարարական և արտադրական նախագծերի ժամկետների ու աշխատանքների կատարման վերահսկում
- Պահեստամասերի, նյութերի և տեխնիկական ռեսուրսների անհրաժեշտության պլանավորում
- Տեխնիկական և աշխատանքի անվտանգության պահանջների պահպանման վերահսկում
- Տեխնիկական խնդիրների և նախագծերի վերաբերյալ հաշվետվությունների ու առաջարկների ներկայացում ղեկավարությանը
- Տեխնիկական անձնակազմի աշխատանքի կազմակերպում և վերահսկում
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ինժեներական, շինարարական, մեխանիկական, էլեկտրատեխնիկական կամ հարակից ոլորտում
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ինժեներական կամ արտադրական ոլորտում
- Ղեկավարի պաշտոնում աշխատանքի փորձ
- Արտադրական սարքավորումների շահագործման, սպասարկման և վերանորոգման իմացություն
- Շենքերի և ինժեներական ենթակառուցվածքների տեխնիկական շահագործման վերաբերյալ գիտելիքներ
- Շինարարական նախագծերի և նախագծային փաստաթղթերի հետ աշխատելու փորձ
- Շինարարական աշխատանքների կազմակերպման և վերահսկման փորձ
- Էլեկտրական, մեխանիկական և այլ ինժեներական համակարգերի վերաբերյալ գիտելիքներ
- Տեխնիկական գծագրեր և սխեմաներ կարդալու կարողություն
- Տեխնիկական խնդիրների վերլուծության և արդյունավետ լուծման ունակություն
- Աշխատանքի և տեխնիկական անվտանգության կանոնների իմացություն
- Թիմի կառավարման և աշխատանքների արդյունավետ կազմակերպման հմտություններ
- MS Office ծրագրերի իմացություն
- Հայերենի լավ իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը՝ ցանկալի