Գլխավոր հաշվապահի տեղակալ
«Max Station»
Նկարագրություն
<<Մաքս Օիլ>> ՍՊ ընկերությունը հրավիրում է աշխատանքի բարձր պատասխանատվությամբ, վերլուծական մտածողությամբ և համապատասխան որակավորմամբ (մասնագիտական սերտիֆակատի առկայությունը կդիտվի առավելություն) գլխավոր հաշվապահի տեղակալի:
Պարտականություններ
- Իրականացնել հարկային հաշվետվությունների կազմում:
- Իրականացնել բաժնի աշխատանքների կոոդինացում, մյուս հաշվապահների աշխատանքների ստուգում, պարբերաբար ամփոփ հաշվետվությունների, վերլուծությունների ներկայացում գլխավոր հաշվապահին:
- Ընթացիկ փաստաթղթաշրջանառության կազմում, վճարումների ժամանակին կատարում,
- Աշխատակիցների աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկում, համապատասխան հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարումների ժամանակին կատարում,
- Բանկային փոխանցումների և այլ դրամական միջոցների շարժի ճշգրիտ ու ժամանակին իրականացում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ընթացիկ հաշվառում, վերլուծություն,
- Ներքին և արտաքին գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների պարբերական իրականացում և ակտերի կազմում,
- Հաշվապահական հաշվառման տվյալների ամփոփում, հաշվապահական ծրագրային բազայում տեղեկատվության ամբողջականության, արժանահավատության և ճշգրտության ապահովում,
- Աշխատանքի ընթացքում անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անմիջապես տեղեկացնել ղեկավարին:
- Կատարել ղեկավարության որոշումների և հրամանների, ընկերության կողմից հաստատված փաստաթղթերի պահանջներից բխող իր պարտականությունները և ընկերության ղեկավարության առջև հաշվետու լինել դրանց կատարման համար:
- Անմիջական ղեկավարի կարգադրությամբ կատարել աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
- Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի տեղակալի հաստիքում (ներմուծման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
- Մասնագիտական որակավորման սերտիֆիկատի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության լավ իմացություն,
- ՀԾ (Հայկական Ծրագրեր) համակարգերի պրոֆեսիոնալ տիրապետում,
- MS Office լավ իմացություն,
- Հայերենի գերազանց իմացություն, օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն) իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ուշադրություն մանրուքներին, խնդիրների լուծման հմտություններ,
- Թիմում աշխատելու կարողություն, հաղորդակցման հմտություններ,
- Սթրեսակայունություն,
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
- Նախաձեռնողականություն,
- Մասնագիտական զարգացման պատրաստակամություն,
- Բարեվարքություն, ազնվություն:
Հավելյալ նշումներ
Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բարձր աշխատավարձը երաշխավորում ենք:
- Աշխատանքային ռեժիմը-5-օրյա է՝ երկուշաբթիից-ուրբաթ 08:30-17:30:
- Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ էլեկտրոնային փոստին կամ զանգահարել +374 55 88 99 95 հեռախոսահամարով:
- Վերջնաժամկետ՝ մինչև 01.09.2026թ.:
«Մաքս Օիլ» -ը վառելիք ներմուծող խոշորագույն ընկերություններից մեկն է, որն ավելի քան 20 տարի երաշխավորված որակ է ապահովում վառելիքի շուկայում:
24/7 աշխատող մեր ավելի քան 50 լցակայանները ապահովում են մեր ծառայությունների հասանելիությունը ՀՀ ողջ տարածքում:
Մեր ծառայություններից օգտվելն էլ ավելի հաճելի է դառնում հատուկ մշակված կտրոնային համակարգի շնորհիվ, որը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին ձեռք բերել վառելիք լցակայաններում առաջարկվող գնից ավելի մատչելի: