
Գլխավոր հաշվապահի տեղակալ
X-Group
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Industry:
Accounting, Audit
Նկարագրություն
« X-Group »- ը աշխատանքի է հրավիրում գլխավոր հաշվապահի տեղակալի :
Պարտականություններ
- Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպում և հաշվետարության վարում,
- ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման իրականացում, սահմանված կարգով և ժամկետներում պետական մարմիններին հաշվետվությունների ներկայացում ,
- Ընկերության ծախսերի վերահսկում,
- Ապրանքանյութական արժեքների հաշվառման և դրանց շարժի վերահսկողություն,
- Ընկերության եկամուտների մուտքագրման վերահսկում ,
- Բանկային հաշիվների կառավարում,
- Հաշվետվությունների կազմում, հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ձևակերպում,
- Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում,
- Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն,
- Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն,
- Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահական, տնտեսագիտական կամ այլ համապատասխան բնագավառում,
- Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն,
- Առնվազն 3 տարվա ավագ հաշվապահի փորձառություն,
- Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- MS Office փաթեթի գերազանց իմացություն, համակարգչային հաշվապահական ծրագրերի ներդրման և շահագործման փորձառությունը ցանկալի է,
- 1C 8.3 հաշվապահական ծրագրի և առցանց բանկային համակարգերի հետ աշխատելու հմտություն,
- Հավաստագրված հաշվապահի որակավորումը ցանկալի է,
- Կազմակերպչական և արդյունավետ հաղորդակցության հմտություններով թիմային աշխատող, կառավարչական հմտություններ,
- E-invoicingծրագրի իմացություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային 6-օրյա գրաֆիկ:
Company օverview
Address
ք. Երևան, Մյասնիկյան 40
Phone
010544826
«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները.
Հյուրանոցային ծառայություններ
Թռչնաբուծություն
Շինարարություն
Արտադրություն
Մանրամեծածախ վաճառք
Ֆրանչայզինգ
«Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը:
«Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է:
See more