Get our free app. It won't take up space on your device

Գլխավոր հաշվապահ

Էկոֆորմ ՍՊԸ

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Accounting, Audit, Production, Operations
Deadline:
11/12/2026

Նկարագրություն

Փնտրում ենք գլխավոր հաշվապահի, ով կապահովի ընկերության հաշվապահական հաշվառման ամբողջական և ճշգրիտ կազմակերպումը, հարկային հաշվետվությունների ժամանակին պատրաստումն ու ներկայացումը, ինչպես նաև հաշվապահական գործընթացների արդյունավետ կառավարումը։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել ընկերության հաշվապահական հաշվառման ամբողջ գործընթացը,
  • Ապահովել հաշվապահական գործառնությունների ճիշտ, ամբողջական և ժամանակին արտացոլումը հաշվապահական համակարգում,
  • Կազմակերպել և վերահսկել հարկային հաշվառումը և հարկային պարտավորությունների ճիշտ հաշվարկը,
  • Պատրաստել և սահմանված ժամկետներում ներկայացնել հարկային, վիճակագրական և այլ պահանջվող հաշվետվությունները,
  • Վերահսկել դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների հաշվառումը,
  • Վերահսկել բանկային և դրամարկղային գործառնությունների հաշվառումը,
  • Կազմակերպել աշխատավարձերի, արձակուրդայինների, վերջնահաշվարկների և այլ վճարների հաշվարկման գործընթացը,
  • Վերահսկել հիմնական միջոցների, պաշարների և այլ ակտիվների հաշվառումը։
  • Իրականացնել հաշվապահական հաշիվների պարբերական համադրումներ և վերահսկողական ստուգումներ,
  • Ապահովել հաշվապահական փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը, դասակարգումը և պահպանումը,
  • Աջակցել արտաքին և ներքին աուդիտների, հարկային ստուգումների և այլ վերահսկող գործընթացների ժամանակ,
  • Վերահսկել հաշվապահական հաշվառման համապատասխանությունը ՀՀ գործող օրենսդրության և հաշվապահական ստանդարտների պահանջներին,
  • Կառավարել և վերահսկել հաշվապահական բաժնի աշխատակիցների աշխատանքը,
  • Բարելավել և օպտիմալացնել հաշվապահական գործընթացները,

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
  • Գլխավոր հաշվապահի պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության լավ իմացություն,
  • Հծ իմացություն,
  • MS Excel-ի լավ իմացություն,
  • Ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունների պատրաստման փորձ,
  • Վերլուծական և տրամաբանական մտածողություն,
  • Բարձր պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման և առաջնահերթություններ սահմանելու ունակություն,
  • Թիմի կառավարման և արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • Գաղտնի տեղեկատվության պահպանման բարձր մակարդակ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ ՝ 5 օրյա։

Company օverview
address
Address
Արշակունյաց 127/17
address
Number of employees
51-150

«Էկոֆորմ» ՍՊԸ հիմնադրվել է 2016 թվականին և անցնելով շուկայի պայմաններից բխող ձևափոխումների միջով կարճ ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունից դարձել է հայկական շուկայում լայն ներկայացված առևտրաարտադրական դինամիկ զարգացող ընկերություն: Լինելով դիվերսիֆիկացված ընկերություն «Էկոֆորմ» ՍՊԸ -ն մեծ ճանաչում ունի պլաստիկ տարաների արտադրության, կենցաղային քիմիայի արտադրության և շինանյութի ներմուծման և վաճառքի ոլորտում: Ընկերության գլխավոր նպատակն է զարգացնել հայրենական արտադրությունը, խթանել աշխատատեղերի ավելացմանը և սպառողին ներկայանալ մշտապես բարձրորակ արտադրանքով:

1.Պլաստիկի արտադրություն

Ընկերության հիմնական արտադրական ոլորտներից է պլաստմասե նախակաղապարների, տարաների, խցանների, բռնակների արտադրությունը: Արտադրվում է PET.HDPE, LDPE, PP, ABS, PS հումքերից:

Հաճախորդներին ամբողջական ծառայություններ մատուցելու նպատակով, բացի բուն արտադրական գործընթացը, մենք առաջարկում ենք դիզայնի և նախագծման աշխատանքներ: Նշված մոտեցման շնորհիվ հնարավոր է դառնում գտնել փոխշահավետ և օպտիմալ լուծումներ: Մեր հաճախորդներին աջակցելու և բիզնեսին խթանելու նպատակով ընկերությունը որոշում է կայացրել ներդրում կատարել մեր իսկ կողմից նախագծված և պատրաստված կաղապարնեի մեջ: Մենք կիսում ենք Ձեր հետ, Ձեր նախընտրած կաղապարի համար արված ծախսը, տալով հնարավորություն ունենալ նոր և տարբերվող տեսականի:

Ընկերության տեխնիկական հագեցվածության շնորհիվ, կարողանում ենք գոհացնել անգամ ամենախստապահանջ հաճախորդներին: Արտադրանքի իրացումը իրականացվում է արհեստավարժ թիմի միջոցով, որը մշտական կապի հանգույց է շուկայի և արտադրության միջև:

2.Կենցաղային քիմիայի արտադրություն

Ելնելով այն յուրահատկությունից, որ կենցաղային քիմիայի արտադրանքների հետ մարդիկ առնչվում են առօրյայում և շատ կարևոր է սպառողների վստահությունը, մեր ընկերության կողմից մշակվել, ներդրվել և գործարկվում է որակի հսկողության անհատական համակարգ: Կայուն որակ ապահովելու գրավականներից մեկը, բարձրորակ հումքի առկայությունն է, որը ապահովվում է ոլորտի առաջատարների հետ ունեցած համաձայնությունների շնորհիվ: Եվրոպական տեխնոլոգիաների և մեր բարձրակարգ մասնագետների աշխատանքի շնորհիվ, մեր ընկերության արտադրանքը շուկայում առաջատար է:

Արտադրանքի իրացումը կազմակերպվում է ընկերության վաճառքի թիմի միջոցով, որը օպերատիվ կերպով հավաքագրում, մշակում և ներկայացնում է շուկայի պահանջները:

 

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media