Գլխավոր հաշվապահ
Stellar Group LLC
Նկարագրություն
Ստելլար հյուրանոցների ցանցին անհրաժեշտ է գլխավոր հաշվապահ հաշվապահական բաժնի աշխատանքը համակարգելու և վերահսկելու համար:
Պարտականություններ
- Հաշվապահական թիմի ուղղորդում, ղեկավարում,
- Հարկային քաղաքականության մշակում և ներդրում,
- Հաշվապահական հաշվառման տվյալների ամփոփում և բազայի ամբողջականության ստուգում և ապահովում,
- Հարկային հաշվետվությունների ճշգրիտ պատրաստում և ժամանակին ներկայացում, վերջնաժամկետների պահպանում,
- Դեբիտորական-կրեդիտորական պարտքերի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և վճարումների կատարման ժամանակացույցին հետևում,
- Հաշվապահական հաշվառման մեթոդների համապատասխանեցում ցանցում ընդունված ստանդարտներին,
- Ֆինանսական տնօրենի կողմից ստացված այլ հանձնարարականների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում),
- Հարկային օրենսդրության իմացություն,
- ՀԾ հաշվապահություն և Е-Invoicing գերազանց իմացություն,
- MS Office, Internet, գերազանց իմացություն,
- Սեղմ ժամկետներում աշխատելու, գրավոր և բանավոր հաղորդակցվելու և թիմում աշխատելու,
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ որպես ավագ հաշվապահ ՀՈՌԵԿԱ ոլորտում,
- Վերլուծողական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթի-ուրբաթ, ժամը 9.00-18.00։
Stellar Hotels հյուրանոցային ցանցը տեղակայված է ՀՀ-ի տարբեր քաղաքներում: Stellar Hotels-ը ներառում է Stellar Collection, Sphera և Solar ապրանքանիշերի հյուրանոցները: Մեր յուրաքանչյուր հյուրանոցում հյուրերը կարողանանում են գնահատել սպասարկման բարձր մակարդակը, ճկուն գները և որակը: Հյուրանոցների լայն աշխարհագրությունը, հարմար դիրքը և հյուրանոցային կոնցեպտի բազմազանությունը երաշխիք են, որպիսի ցանկացած հյուր կարողանա գտնել իրեն սպասելիքները գերազանցող վայր: