Գլխավոր հաշվապահ
Yazaryan holding
Նկարագրություն
Մենք փնտրում ենք գլխավոր հաշվապահ՝ «Յազարյան Հոլդինգ»–ի թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Հաշվապահական գործառնությունների վարումը՝ համաձայն հարկային օրենսդրության և ֆինանսական հաշվետվությունների պահանջների
- Հաշվետվությունների կազմում
- Աշխատավարձի հաշվարկ
- Գործարքների մուտքագրում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Նվազագույն 3 տարվա աշխատանքային փորձ
- Հաշվապահական ստանդարտների իմացություն
- Համակարգչային ծրագրերի կիրառման հմտություն
- 1C, ՀԾ և Excel ծրագրերի իմացություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Պատասխանատվության զգացում
- Կազմակերպվածություն
Հավելյալ նշումներ
Յազարյան Հոլդինգը առաջարկում է
- Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Ընկերության կողմից ապահովվող սնունդ
«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։
Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։
Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․
▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։