Գլխավոր հաշվապահ
«Լ․Ա․ Պլաստ» ՍՊԸ
Location:
Shengavit, Yerevan
Salary:
Monthly
800,000
֏
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Senior
Industry:
Accounting, Audit
Նկարագրություն
Արտադրությամբ զբաղվող ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու գլխավոր հաշվապահի։
Պարտականություններ
- իրականացնել հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումն ու ներկայացումը,
- աջակցել կազմակերպության սեփականության պահպանման, նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների խնայողաբար օգտագործման նկատմամբ վերահսկողությանը,
- հաշվապահական հաշվառման քաղաքականությունը կազմակերպել հաշվապահական հաշվառման վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը համապատասխան` ելնելով կազմակերպության գործունեության առանձնահատկություններից և կառուցվածքից, նրա ֆինանսական կայունության պահպանման անհրաժեշտությունից,
- գլխավորել նախահաշիվների կազմման սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևերի նախապատրաստման և ընդունման հետ կապված աշխատանքները, որոնք կիրառվում են տնտեսական գործառությունների ձևակերպման համար և որոնց համար նախատեսված չեն տիպային նմուշներ, ներքին հաշվապահական հաշվետվության փաստաթղթերի ձևերի մշակման, ինչպես նաև գույքագրման կարգի ապահովման, տնտեսական գործառնությունների անցկացման նկատմամբ վերահսկողության, հաշվապահական տեղեկատվության վերամշակման տեխնոլոգիաների ապահովման և փաստաթղթաշրջանառության կարգի հետ կապված աշխատանքները,
- ապահովել կազմակերպությունում և նրա ստորաբաժանումներում հաշվապահական հաշվառման և հաշվետվության արդյունավետ վարումը` հաշվառման աշխատանքների մաքսիմալ կենտրոնացվածության հիման վրա, ժամանակակից միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների, հաշվառման և վերահսկողության առաջադիմական ձևերի և մեթոդների կիրառումը, կազմակերպության գործունեության, նրա գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվության ձևավորումը և ժամանակին տրամադրումը, ինչպես նաև ֆինանսական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը,
- ապահովել ստացվող հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում, արտադրության և շրջանառության ծախսերի, ծախսերի նախահաշվի իրականացման, արտադրանքի իրացման, աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման), կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների, ինչպես նաև ֆինանսական, հաշվարկային և վարկային գործառնությունների հաշվառում,
- ապահովել փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, արտադրանքի ինքնարժեքի, կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) տնտեսապես հիմնավորված հաշվետվական հաշվարկների կազմումը, աշխատավարձերի հաշվարկումը, պետական և համայնքային բյուջեներ` հարկերի և վճարների, պետական արտաբյուջետային սոցիալական ֆոնդեր` ապահովագրական վճարների, բանկային կազմակերպություններ` վճարումների, կապիտալ ներդրումների ֆինանսավորման համար միջոցների ճշգրիտ հաշվեգրումն ու փոխանցումը, փոխառությունների գծով բանկային պարտավորությունների` սահմանված ժամկետում մարումը, ինչպես նաև կազմակերպության աշխատակիցների նյութական խրախուսման համար միջոցների առանձնացումը:
- իրականացնել վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների ձևակերպման կարգի պահպանման համար աշխատավարձի ֆոնդի ծախսման, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների, հիմնական միջոցների գույքագրման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության կազմման, ինչպես նաև կազմակերպության ստորաբաժանումներում փաստաթղթերի ստուգումներ կատարելու նկատմամբ,
- հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների հիման վրա մասնակցել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծության անցկացմանը` ներտնտեսական պահուստների բացահայտմանը, արտադրական վնասների և կորուստների բացառման նպատակով,
- միջոցներ ձեռնարկել պակասորդի, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների անօրինական ծախսման (սպառման), ֆինանսական և տնտեսական օրենսդրության խախտումների կանխարգելման ուղղությամբ,
- մասնակցել ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների պակասորդի և հափշտակության հետ կապված նյութերի ձևակերպմանը, անհրաժեշտության դեպքում հսկողություն իրականացնել քննչական և դատական մարմիններ այդ նյութերի փոխանցման ուղղությամբ,
- միջոցներ ձեռնարկել կազմակերպության ֆինանսական կայունության ապահովման նպատակով ֆինանսական միջոցների կուտակման ուղղությամբ,
- բանկերի հետ իրականացնել փոխգործակցություն` ազատ ֆինանսական միջոցներ բանկային ներդրումային ավանդներում (սերտիֆիկատներում) տեղաբաշխելու և մեծ իրացվելիություն ունեցող պետական արժեթղթերի ձեռքբերման հարցերով, իրականացնել վերահսկողություն արժեթղթերի, ավանդային և վարկային պայմանագրերի հետ կապված հաշվարկային գործառնությունների իրականացման նկատմամբ,
- աշխատանքները տանել հաստիքային, ֆինանսական և դրամարկղային կարգապահության, վարչատնտեսական և այլ ծախսերի նախահաշիվների, հաշվապահական հաշվառման հաշիվներից պակասորդների, պարտապանների պարտքերի և այլ վնասների դուրսգրման օրինականության խստիվ պահպանումն ապահովելու ուղղությամբ, միջոցներ ձեռնարկել պահպանելու համար հաշվապահական փաստաթղթերը, սահմանված կարգով դրանք ձևակերպել և հանձնել փաստադարան (արխիվ),
- ապահովել հաշվապահական հաշվառում իրականացնելու առաջադիմական ձևերի, մեթոդների և հաշվապահական ծրագրերի նախապատրաստումը և ներդրումը,
- ապահովել եկամուտների և ծախսերի, բյուջեյի օգտագործման, այլ հաշվապահական, վիճակագրական հաշվետվությունների վերաբերյալ հաշվեկշիռ և օպերատիվ հավաքական հաշվետվության կազմումը և սահմանված կարգով դրանց տրամադրումը համապատասխան մարմիններին,
- կազմակերպության ստորաբաժանումների աշխատակիցներին ցույց տալ մեթոդական օգնություն` հաշվապահական հաշվառման վարման, վերահսկողության, հաշվետվության և տնտեսական վերլուծությունների հարցերով,
- իրականացնել հաշվապահության աշխատակիցների ղեկավարումը,
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հաշվապահական ստանդարտների գերազանց իմացություն,
- Հարկային օրենսդրության իմացություն,
- Աշխատանքային օրենսդրության իմացություն,
- Պատասխանատվության զգացում,
- Կազմակերպվածություն,
- Ինքնուրույն որոշում կայացնելու ունակություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Համակարգչային ծրագրերի կիրառման հմտություն,
- 1C, ՀԾ և Excel ծրագրերի գերազանց իմացություն,
- +3 տարվա աշխատանքային փորձ՝ գլխավոր հաշվապահի,
- Փորձագետ հաշվապահի որակավորումը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր`
- Երկուշաբթի.-ուրբաթ, ժամ 09:00-18:00, նաև կախված աշխատանքի ծանրաբեռնվածության աստիճանից՝ շաբաթ մինչև կեսօր աշխատանքային,կիրակի հանգիստ:
Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն նշված էլ. հասցեին, պարտադիր լուսանկարով։
Company օverview
Address
Մալաթիա-Սեբաստիա,Օհանով 15/1
Number of employees
51-150
- Պոլիպրոպիլենային պլաստիկե պարկերի արտադրություն / պոլիպրոպիլենային պլաստիկե պարկերի արտադրող,
- Պոլիէթիլենային պլաստիկե տոպրակների արտադրություն / պոլիէթիլենային պլաստիկե տոպրակների արտադրող