Գլխավոր հաշվապահ
Parvanyan Consulting LLC
Նկարագրություն
«Փարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու Գլխավոր Հաշվապահի
Աշխատանքը լինելու է գործընկերոջ գրասենյակից, խորհրդատուի ղեկավարման ներքո։
Պարտականություններ
- Իրականացնել ընկերության հաշվապահական հաշվառումը՝ գործող օրենսդրության և հաշվապահական ստանդարտների պահանջներին համապատասխան։
- Ապահովել ՀՀ հարկային օրենսդրության պահանջների պատշաճ կիրառումը և հետևել օրենսդրական փոփոխություններին։
- Կազմել և սահմանված ժամկետներում ներկայացնել հարկային հաշվետվությունները։
- Ըստ պահանջի ֆինանսական, կառավարչական և այլ հաշվետվություններ։
- Իրականացնել բանկային գործարքների ձևակերպում, վճարումների իրականացում, բանկային հաշիվների սպասարկում և բանկերի հետ ընթացիկ համագործակցություն։
- Աշխատել ՀԾ հաշվապահական ծրագրով՝ ապահովելով տվյալների ճշգրիտ և ժամանակին մուտքագրումը։
- Աշխատել ՀԾ-ի կադրային (HR) բլոկի հետ՝ ապահովելով աշխատակիցների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության մուտքագրումն ու թարմացումը։
- Ապահովել հաշվապահական փաստաթղթերի ճիշտ ձևակերպումը, հաշվառումը և արխիվացումը։
- Մասնակցել ներքին և արտաքին աուդիտների, ինչպես նաև հարկային ստուգումների ընթացքում անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի տրամադրմանը։
- Համագործակցել ընկերության մյուս ստորաբաժանումների հետ՝ ֆինանսական և հաշվապահական գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
- Առնվազն 1–2 տարվա աշխատանքային փորձ ավագ հաշվապահի կամ համարժեք պաշտոնում։
- ՀՀ հաշվապահական և հարկային օրենսդրության լավ իմացություն։
- ՀԾ հաշվապահական ծրագրի գերազանց իմացություն։
- Microsoft Office ծրագրերի, մասնավորապես Excel-ի և Word-ի լավ իմացություն։
- 1C հաշվապահական ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունների կազմման հմտություններ։
- Բանկային գործարքների և հաշվարկների իրականացման փորձ։
- Գործընկերների, պետական մարմինների և ներքին թիմերի հետ արդյունավետ հաղորդակցվելու և համագործակցելու հմտություններ։
- Վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձր պատասխանատվության զգացում։
- Ժամանակի արդյունավետ կառավարման, առաջնահերթությունների սահմանման և սահմանված ժամկետներում աշխատանքներն ավարտելու կարողություն։
«Փարվանյան քոնսալթինգ»- ի հիմքում ընկած է, առաջին հերթին, մարդակենտրոնությունը,-ասում է «Փարվանյան քոնսալթինգ»- ի գլխավոր տնօրեն՝ Մհեր Փարվանյանը։
Մեր նպատակներն են՝
- Որակյալ ծառայությունների մատուցում` ոլորտի զարգացմանը համահունչ,
- Որակյալ կադրերի ներգրավում,
- Հաճախորդների ցանցի ընդլայնում,
- Կազմակերպության բրենդի շարունակական զարգացում,
- Հաճախորդների դրական արձագանքի մշտական առկայություն։