Գլխավոր հաշվապահ
Karton Tara LLC
Նկարագրություն
Փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ գլխավոր հաշվապահի թափուր հաստիքը համալրելու համար։
Պարտականություններ
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը,
- Օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային հաշվետվությունների, մասնավորապես՝ շահութահարկի, ԱԱՀ-ի, եկամտային հարկի և այլ հարկային հաշվետվությունների կազմում, ստուգում, ամփոփում և ներկայացում,
- Ապահովել հաշվապահական փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և փաստաթղթաշրջանառության վարումը, աշխատավարձի հաշվարկը,
- Ապրանքանյութական արժեքների հաշվառման և դրանց շարժի վերահսկուղության իրականացում,
- Ստացված հաշիվների և ծառայությունների ձևակերպում, Բանկային փոխանցումների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսական ոլորտներում,
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի պաշտոնում,
- Հարկային օրենսդրության գերազանց իմացություն,
- ՀԾ ծրագրի գերազանց իմացություն, MS Office փաթեթի գերազանց իմացություն,
- Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ,
- Վերլուծական մտածողություն, առաջնահերթությունները որոշելու կարողություն,
- Ղեկավարման հմտություններ։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 9.30-18.30։
- Աշխատավարձը՝ պայմանագրային։
Կարտոն տարա ՍՊԸ իր գործունեությունը սկսել է 2007 թվականից և զբաղվում է ֆլեքսոգրաֆիկ տպագրությամբ, ձվաբնիկի արտադրությամբ, ցանկացած տեսակի ստվարաթղթե արկղերի արտադրությամբ, սննդի փաթեթավորման՝ տուփերի, թղթերի և տոպրակների արտադրությամբ:
Ստվարաթղթե արկղերի արտադրությունն իրականացվում է ըստ տարբեր չափերի և ձևերի: Մեզ մոտ Դուք կարող եք պատվիրել ամուր և որակյալ արկղեր՝ պատրաստված հատուկ Ձեր ընկերության և ապրանքների համար: Մենք համագործակցում ենք ինչպես մասնավոր հաճախորդների, այնպես էլ տարբեր ոլորտներ ներկայացնող խոշոր կազմակերպությունների հետ:
Մեր ընկերության արտադրանքն առանձնանում է իր տեսքով և դիզայնով, իսկ բարձրորակ նյութերի օգտագործումն ու մեր մասնագետների բարձր որակավորումը` որակյալ արտադրանքի գրավականն են:
Ստեղծագործական մոտեցում, ոգևորվածություն ընդհանուր գործի հանդեպ, անկեղծություն, պարկեշտություն, պրոֆեսիոնալիզմ. ահա այն բոլոր սկզբունքները, որոնք ընկած են մեր հաջողության գրավականի հիմքում: Առաջնորդվելով նման սկզբունքով՝ մենք մեր պարտքն ենք համարում բավարարել մեր հաճախորդների պահանջները:
Մեր ընկերության արտադրանքն առանձնանում է իր տեսքով և դիզայնով, իսկ բարձրորակ նյութերի օգտագործումն ու մեր մասնագետների բարձր որակավորումը` որակյալ արտադրանքի գրավականն են:
Մենք կարևորում ենք մեր հեղինակությունն ու բարի համբավը գործարար աշխարհում և հուսով ենք,որ մեզ դիմելով՝ Դուք կմնաք մեր մշտական գործընկերը: