
Գլխավոր հաշվապահ
FMCG LLC
Նկարագրություն
ԷՖԷՄՍԻՋԻ ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու, պարտաճանաչ անձանց գլխավոր հաշվապահի թափուր հաստիքը համալրելու նպատակով:
ԷՖԷՄՍԻՋԻ ընկերությունը զբաղվում է արագ սպառվող ապրանքների մանրամեծածախ վաճառքով, ներկրմամբ և արտահանմամբ։ Մենք ներկայացնում ենք լավագույն ապրանքները իրենց ոլորտի լավագույն արտադրողներից՝ բարձրորակ սուրճի պարկուճներ,սուճի մեքենաներ, ատամների և բերանի խոռոչի պրեմիում խնամքի ապրանքներ և շատ ավելին։
Պարտականություններ
- Իրականացնել կազմակերպության հարկային և ֆինանսական հաշվառումը,
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ,
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը,
- Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, իրազեկել աշխատակիցներին,
- Ապահովել ընկերության հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում,
- Գործատուի հանձնարարությամբ իր մասնագիտությանը, որակավորմանը և պաշտոնին համապատասխանող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
- Աշխատանքային փորձ որպես Գլխավոր հաշվապահ,
- Ֆինանսական հաշվետվությունների, բյուջետավորման և կանխատեսման հմտություններ,
- ՀԾ, Հարկային ծրագրերի իմացություն,
- Հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն,
- Հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
- Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն,
- Կազմակերպչական լավ հմտություններ,
- ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայությունը ցանկալի է,
- Վերլուծական մտածելակերպ և հետևողականություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից ուրբաթ՝ 9։00-18։00,
Աշխատանքի վայր՝ Տպագրիչների 8 2/1։
WEB Կայք։ www.fmcg.am, www.coffees.am
ԷՖԷՄՍԻՋԻ ընկերությունը զբաղվում է արագ սպառվող ապրանքների մանրամեծածախ վաճառքով, ներկրմամբ և արտահանմամբ։ Մենք ներկայացնում ենք լավագույն ապրանքները իրենց ոլորտի լավագույն արտադրողներից՝ բարձրորակ սուրճի պարկուճներ,սուրճի մեքենաներ, ատամների և բերանի խոռոչի պրեմիում խնամք և տղամարդկանց խնամքի ամենավաճառվող ապրանքներ: