Գլխավոր հաշվապահ
Էկոֆորմ ՍՊԸ
Industry:
Accounting, Finance, Banking
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
Կազմակերպությանը անհրաժեշտ է Գլխավոր հաշվապահ` համապատասխան աշխատանքային փորձով:
Պարտականություններ
- Հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառության կազմակերպում և վարում
- Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում, այդ թվում ԵՏՄ գործարքների մասով վիճակագրական հաշվետվությունների պատրաստում, հարկային արտահանման և ներմուծման հայտարարագրերի, հայտարարության ներկայացում
- Բանկային գործարքների, դրամական միջոցների հաշվառում, դրանց շարժի հետ կապված համապատասխան գործառնությունների իրականացում
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքի հետևում, գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների իրականացում
- Բանկային քաղվածքների մուտքագրում
- Ճշգրտվող հաշիվների դուրս գրում
- Ապրանքների մուտքագրում
- Պատվերների մուտք-ելք ծրագիր
- Գնորդների պարտքերի վերահսկում
- Պահեստի մնացորդի վերահսկում
- Պաշտոնից բխող այլ պարտականություններ
- Համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում ղեկավարին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը պարտադիր է
- ՀԾ-7, 1C ծրագրերի իմացություն
- ՀՀ Հաշվապահական ստանդարտների, հարկային օրենսդրության իմացություն
- Հաղորդակցման հմտություններ
- Ղեկավարման հմտություն
- Թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-շաբաթ 09:00-18:00,
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։