Գլխավոր հաշվապահ
Արեգակ Կոնյակի գործարան
Նկարագրություն
Արեգակ կոնյակի գործարան պահանջվում է գլխավոր հաշվապահ։
Պատասխանատու է ֆինանսական և հարկային հաշվառման իրականացման համար: Ղեկավարում է հաշվապահության թիմը: Պատասխանատու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ժամանակին և ճիշտ ներկայացման համար:
Պարտականություններ
- Կազմակերպում է հարկային և հաշվապահական հաշվառման պատշաճ իրականացումը, որպեսզի ֆինանսական և հարկային հաշվետվությունները ապահովեն արդյունքների ճշմարիտ և իրական պատկերը,
- Ապահովում է ընկերության ակտիվների և պարտավորությունների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը ֆինանսական և հարկային հաշվառման մեջ,
- Կազմակերպում է հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը և ներկայացումը անմիջական ղեկավարին,
- Կազմակերպում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը և ներկայացումը ՀՀ լիազոր մարմիններին,
- Անմիջական ղեկավարին տեղեկացնում է հարկային օրենսդրության փոփոխությունների և դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ,
- Ծանոթանում, ընդունում և պահպանում է ընկերության ներքին կարգապահական կանոնները և աշխատանքային կարգապահությունը,
- Վերահսկում է հաշվապահության թիմի աշխատակիցների ընթացիկ աշխատանքները և իրականացնում է այլ գործառույթներ՝ կապված հաշվապահության հետ,
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 3-5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Հարկային օրենսդրության գերազանց իմացություն (ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտային հարկ, ակցիզային հարկ),
- ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող գործարքներին առնչվող օրենսդրության իմացություն,
- ՀԾ 4.0 և ՀԾ 7.0 ծրագրերի իմացություն,
- Microsoft office (word, excel և այլն) իմացություն,
- Պլանավորման ունակություն,
- Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն,
- Լավ աշխատանքային հարաբերություններ հաստատելու հմտություններ բոլոր գործընկերների, հաճախորդների և մատակարարների հետ,
- Առաջնորդության և ուսուցանման հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 9:00-ից 17:30։
Ընկերությունը ապահովում է աշխատակիցների տեղափոխությունը Երևանից գործարան և հակառակ ուղղությամբ: