Գլխավոր էներգետիկ
Երքաղլույս ՓԲԸ
Location:
Kentron, Yerevan
Salary:
Monthly
485,000-650,000
֏
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Senior
Industry:
Other, Engineering
Նկարագրություն
- Վերահսկել արտաքին լուսավորության ցանցի էներգիայի սպառման ծախսը և կատարել վերլուծություն, ինչպես նաև դրանց շեղումների դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ:
- Կազմել Ընկերության Էներգիայի սպառման, վթարների, սարքավորումների վիճակի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ:
- Պլանավորել էներգետիկ սարքավորումների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և փորձարկման աշխատանքները։
- Ղեկավարել էներգետիկ ենթակառուցվածքների շահագործման, վերազինման և արդիականացման աշխատանքները։
- Համաձայնեցնել նոր լուսավորության ցանցերի, հենասյուների և կառավարման հանգույցների նախագծերը։
- Մասնակցել տեխնիկական առաջադրանքների մշակմանը նոր կամ վերանորոգվող օբյեկտների համար։
- Համագործակցել պլանավորման և տեխնիկական բաժնի հետ՝ նախագծերի իրագործման և տեխնիկական տվյալների ճշգրտման հարցերում։
- Կազմել սարքավորումների շահագործման GSM միացման և անջատման համակարգի, այլ վերանորոգման աշխատանքների տարվա պլան և ժամանակացույց։
- Կատարել էներգիայի սպառման վերլուծություն՝ հայտնաբերելով կորուստների և ոչ նպատակային ծախսերի պատճառները և ձեռնարկում համապատասխան միջոցառումներ դրանց վերացման համար։
- Առաջարկել ավտոմատ կառավարման և լուսավորության ինտելեկտուալ համակարգերի ներդրման տարբերակներ։
- Համակարգել լուսավորության ժամանակացույցերի, կառավարման մոդուլների և լուսային սենսորների աշխատանքը՝ ապահովելով օպտիմալ էներգախնայողություն։
- Կազմակերպել ենթակա անձնակազմի պարբերական հրահանգավորումներ և գիտելիքների ստուգումներ։
- Վերահսկել անվտանգության միջոցների, սարքավորումների հուսալիության և հողանցման համակարգերի վիճակը։
Պարտականություններ
- Պատասխանատվություն է կրում ընկերության էներգետիկ ենթակառուցվածքների՝ արտաքին լուսավորության գծերի, հենասյուների, լուսատուների, վահանակների, կառավարման համակարգերի անխափան աշխատանքների համար։
- Պատասխանատվություն է կրում էներգամատակարարման կայունության, համակարգերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման կազմակերպման, էներգախնայողության և անվտանգության միջոցառումների իրականացման համար։
- Պատասխանատվություն է կրում ուժային պահարանների, էլեկտրական վահանակների և կառավարման սարքավորումների տեխնիկական վիճակի համար։
- Պատասխանատվություն է կրում տեխնիկական փաստաթղթերի պահպանման, լաբորատոր փորձարկումների արդյունքների հաշվառման համար։
- Կրել պատասխանատվություն հեռակառավարման վահանակի միացման և անջատման ազդանշանային համակարգերի աշխատանքի համար։
Պահանջներ
- կրթությունը Բարձրագույն, էներգետիկա և էլեկտրատեխնիկա մասնագիտությամբ
- աշխատանքային փորձ 3 տարի
- պարտադիր հմտություններ աշխատանքային փորձը էներգետիկայի ոլորտում պարտադիր է
- ցանկալի հմտություններ Ժամկետները պահպանելու և արագ կողմնորոշվելու կարողություն, թիմում աշխատելու կարողություն, պարտաճանաչություն, համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00