Get our free app. It won't take up space on your device

Գիտահետազոտական և զարգացման մասնագետ (R&D Specialist)

Մաքուր Երկաթի Գործարան ԲԲԸ

Location: Erebuni, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Production, Operations, Biological, Chemical
Deadline:
8/7/2026

Նկարագրություն

Մշակել, վավերացնել և ներդնել անալիտիկ մեթոդներ և տեխնոլոգիական փորձարկումներ՝ մոլիբդենի և ռենիումի արտադրանքի արտադրական գործընթացների համար։

Պարտականություններ

  • Կատարել տարբեր լաբորատոր հետազոտություններ։
  • Իրականացնել KReO₄-ի վերաբյուրեղացում՝ մինչև 4N (99.99%) մաքրության աստիճան։
  • Ուսումնասիրել FeSi-ի ռեակցիոն ակտիվությունը՝
  1. թթվի մեջ լուծում,
  2. ջերմաստիճան/ժամանակ կախվածության կորի կառուցում,
  3. տարբեր մատակարարներից ստացված խմբաքանակների համեմատական վերլուծություն։
  • Իրականացնել հումքի և արտադրանքի հատիկաչափական (գրանուլոմետրիկ) վերլուծություն՝ IT-LAB-012 ստանդարտի համաձայն (Al փոշի, FeSi, MoO₃ խտանյութ, FeMo)։
  • Վարել լաբորատոր մատյան, արդյունքները ձևակերպել Excel-ով և արձանագրությունների տեսքով։
  • Աշխատել արտադրական հարթակում։
  • Մշակել անալիզի մեթոդաբանություններ՝ իրականացված փորձերի հիման վրա։
  • Թարմացնել գործող հրահանգները՝ գործնական աշխատանքի արդյունքների հիման վրա։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ քիմիայի, քիմիական տեխնոլոգիայի, մետալուրգիայի կամ հարակից մասնագիտության ոլորտում։
  • 1–3 տարվա աշխատանքային փորձ անալիտիկ կամ քիմիական լաբորատորիայում։
  • Ցանկալի է փորձ հիդրոմետալուրգիայի, ինչպես նաև գունավոր կամ հազվագյուտ մետաղների ոլորտում։
  • Լաբորատոր հրահանգների կամ մեթոդաբանությունների մշակման փորձը կհամարվի առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Ռեագենտների և սարքավորումների հետ աշխատելիս ճշգրտություն և փաստաթղթավորման բարձր որակ։
  • Պատասխանատվություն աշխատանքի արդյունքի և որակի նկատմամբ։
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media